ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է՝ որ հիվանդությունն է բարձրացնում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շաքարային դիաբետով հիվանդները շատ ավելի հաճախ են վարակվում կորոնավիրուսով ու ավելի ծանր են տանում այն, քան մյուսները: Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Պատվաստում COVID-19-ի դեմ. գլխավոր հարցերի պատասխանները» խորագրով կոնֆերանսի ժամանակ ասել է Մոսկվայի առողջապահության վարչության գլխավոր արտահաստիքային ներզատաբան Միխայիլ Անցիֆերովը:

«Շաքարային դիաբետով հիվանդները 2-3 անգամ հաճախ են վարակվում, նրանց մոտ հիվանդությունն ավելի ծանր ընթացք է ունենում, նրանք հաճախ են հոսպիտալացվում, հաճախ են հայտնվում վերակենդանացման բաժանմունքում, հաճախ են թոքերի արհեստական օդափոխման կարիք ունենում և, իհարկե, հաճախ են մահանում՝ ի տարբերություն շաքարային դիաբետ չունեցողների», - նշել է Անցիֆերովը:

Մասնագետն ընդգծել է, որ շաքարային դիաբետն ու ներզատական համակարգի այլ հիվանդությունները հակացուցում չեն հանդիսանում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար: Ավելին՝ շաքարային դիաբետով հիվանդները համարվում են խոցելի խումբ, որոնց պատվաստումը պետք է առաջնահերթ անցկացվի:

Բացի այդ, բժիշկը նաև ընդգծել է, որ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը շատ ավելի բարձր է լինում, եթե շաքարային դիաբետով հիվանդի արյան մեջ նաև ցածր է լինում գլյուկոզայի մակարդակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular