ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մյասնիկովը պատմել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բժիշկ, հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ COVID-19–ը պատկանում է բետակորոնավիրուսների ընտանիքին և ակտիվ փոփոխվում է։

Նա նշել է, որ առաջին «ուհանյան վիրուսն» այլևս չկա, նրան փոխարինելու են եկել «բրիտանական», «հնդկական», «հարավաֆրիկյան» և այլ մանրէահիմքեր։

Հեռուստահաղորդավարի խոսքով` «բրիտանական» և «հարավաֆրիկյան» տարբերակները նման են. երկուսն էլ «ուհանյանից» մոտավորապես 50%–ով ավելի վարակիչ են։ Միևնույն ժամանակ, այդ մանրէահիմքերից բարձր մահացության մասին հաղորդումներն իրականությանը չեն համապատասխանում։ Մյասնիկովը հավելել է, որ դրանց պատվաստանյութերն արդյունավետ են։

Ռուսաստանցիների մոտ այսօր մեծ մտավախություն է առաջացնում «հնդկական» մանրէահիմքը, որը, ինչպես պարզել են գիտնականները, ավելի արագ է տարածվում, քան «բրիտանականը» և «հարավաֆրիկյանը»։ Այնուամենայնիվ, Մյասնիկովը շտապել է հանգստացնել քաղաքացիներին. նոր մուտացիայից լավ պաշտպանում են պատվաստանյութերը։

Նշենք, որ վերջին շրջանում Ռուսաստանում կորոնավիրուսի թվերը սկսել են աճել։ Հունիսի 22-ին իրավիճակի մոնիթորինգի օպերատիվ շտաբը հայտնել էր 16 715 նոր դեպքի մասին։ Մեկ օրվա ընթացքում առողջացել է 11 117 մարդ, Covid-ով պայմանավորված բարդացումներից մահացել են 546–ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular