ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճնշումներ համայնքապետների նկատմամբ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Լոռու մարզպետը մի քանի հոգու հետ Օձուն համայնքի ղեկավարի նկատմամբ մարզպետարանում բռնաճնշումներ է իրականացրել, ընդհուպ տեղի է ունեցել քաշքշուկ ու ձեռնամարտ, իսկ պատճառը եղել է այն, որ նա սատարել է ընդդիմադիր դաշինքներից մեկին։ Թեման միանգամից դարձավ լայն քննարկման ու քննադատության առարկա, սակայն, հանուն արդարության, պետք է նշել, որ սա ինչ-որ առումով սպասելի էր, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռևս քարոզարշավի օրերին նշել էր, թե ընտրություններից հետո լինելու են վենդետաներ նաև համայնքապետների նկատմամբ։

Ճիշտ է, նա նշել էր, թե խոսքը ֆիզիկական հաշվեհարդարի մասին չէ, այլ քաղաքական, քաղաքացիական վենդետայի, բայց, ինչպես երևում է, իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն ուզում առնել: Ավելին, երեկ տեղեկություններ տարածվեցին նաև Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ միջադեպերի մասին։ Մենք տեղեկություններ ունենք, որ այս դեպքերը միակը չեն, քանի որ շատ համայնքապետներ ներկա դրությամբ գտնվում են իշխանության տեղական ներկայացուցիչների խոշորացույցի տակ, ավելին, այս երեք տարվա ընթացքում իշխանության «թրի տակով» չանցած համայնքային ղեկավարների վերաբերյալ «դոսյեներ» են պատրաստվել, իսկ այդ գործընթացն առավել ակտիվացել էր նախընտրական շրջանում։

Փաստացի նշանակովի պետական պաշտոնյաները, այս դեպքում՝ մարզպետները, ճնշում են գործադրում ընտրողներից մանդատ ստացած համայնքապետների նկատմամբ, ինչը իրավական ու քաղաքագիտական տեսակետից մասնագետներն ուղղակի աբսուրդ են որակում։ Ի դեպ հավելենք, որ, մեր տեղեկություններով, նախորդ գիշեր Օձունում թալանել են համայնքապետ Արսեն Տիտանյանին պատկանող մսամթերքի խանութը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular