ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազնվամորին բավականին առողջարար է, ինչպես ցանկացած այլ հատապտուղ: Այնուամենայնիվ, ըստ սննդաբան Օլգա Կորաբլեւայի, ոչ բոլորին է կարելի ազնվամորի ուտել, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:

Մասնագետի խոսքով՝ առողջական խնդիրներ չունեցող մեծահասակ անձը օրական կարող է ուտել մինչեւ 400 գրամ ազնվամորի, սակայն այդ հատապտուղը հակացուցված է աղեստամոքսային տրակտի սուր հիվանդություններ, օրինակ՝ գաստրիտ եւ խոց ունեցող հիվանդներին: Երիկամների հիվանդություն ունեցող հիվանդներին եւս խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտել, քանի որ այն միզամուղ հատկություն ունի:

Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ ազնվամորին ուժեղ ալերգեն է, ուստի այն մարդիկ, որոնք ալերգիկ են այլ հատապտուղների նկատմամբ, ինչպիսիք են ելակը, պետք է այն զգուշորեն ուտեն: Ավելին, ազնվամորին մեծացնում է ախորժակը:

«Եթե որոշել եք նվազեցնել ձեր ամենօրյա սննդակարգի կալորիականությունը, ապա դրանից ժամանակավորապես հանեք հատապտուղները կամ օգտագործեք մածունով կամ կաթնաշոռով ազնվամորի», - ասել է սննդաբանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular