Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կամ այսօր կտանք համարժեք պատասխան, կամ վաղը ունակ չենք լինի դիմագրավել իշխանության ռեպրեսիվ մեքենային. Է. Վարդանյանը Չարչյանի կալանավորման առնչությամբ դիմում է «Հայաստան» դաշինքի անդամներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tert.am-ը հրապարակում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էինար Վարդանյանի «Զավեշտալի մեղադրանք Փաշինյանի բռնության կոչերի ֆոնին» վերտառությամբ հոդվածը:

Փաշինյանի համերաշխության ձեռք մեկնելու կոչերը քսանչորս ժամվա կյանք ունեին։ Այսօր դատարանը բավարարեց պրոֆեսոր Չարչյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Կալանքը, որպես խափանման միջոց ընտրվեց մի մարդու նկատմամբ, ով Արցախյան առաջին պատերազմի տարիներին, 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում և մինչ այսօր աշխատել, վիրահատել ու փրկել է մեր վիրավոր զինվորներին, ով կազմակերպել և համակարգել է բժշկական բրիգադների անխափան աշխատանքը Արցախի և Հայաստանի հոսպիտալներում:

Ընդ որում կալանքը որպես խափանման միջոց է ընտվել մի անհեթեթ մեղադրանքով, որի հերքումը հենց մեղադրանքի հիմքում դրված ձայնագրությամբ է հաստատվում։

Առավել, քան զավեշտալի է առաջադրված մեղադրանքը այսօր ամբողջ օրվա ընթացքում հայտնաբերված ընտրակեղծիքների ֆոնին, ամբողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանի մուրճը ձեռքին արված բռնության կոչերի ֆոնին, քարոզարշավի վերջին, լռության օրը Նիկոլի արած նույնաբովանդակ հայտարարության ֆոնին։

Ուզում եմ անհիմն կալանքի վերաբերյալ մտահոգությունս հայտնել ոչ միայն որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկածու, այլև որպես «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ով արդեն երեք տարի է, ինչ բարձրաձայնում է իշխանությունների կողմից կիրառվող ռեպրեսիաների խնդիրը, և շատ լավ տեսնում է, թե ուր են տանում այսօրվա կալանքի թելերը։

Ուզում եմ դիմել դաշինքի իմ գործընկերներին, քաղաքական գործիչներին. մենք չենք կարող լուռ հետևել հերթական ապօրինություններին։ Եթե մենք այսօր համարժեք չարձագանքենք տեղի ունեցող անօրինականություններին՝ բողոքի ակցիաներից սկսած ընդհուպ մինչև սահմանադրական ճգնաժամի ստեղծում, վաղը այդ ռեպրեսիվ մեթոդները սպառնալու են ԱԺ ընդդիմադիր ֆրակցիաների առաջին համարներից սկսած բոլորին։ Կամ այսօր մենք կտանք համարժեք պատասխան, կամ վաղը ունակ չենք լինի դիմագրավել իշխանության ռեպրեսիվ մեքենային։ Իսկ թե այդ մեքենան որքան անխափան կարող է աշխատել, երեք տարվա ընթացքում համոզվելու բազմաթիվ առիթներ ունեցել ենք։

Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է
Ամենադիտված