«Իզմիրլյան» ԲԿ-ի մեծ թվով բիշկներ հայտարարել են, որ վաղվանից որևէ հիվանդի չեն սպասարկելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվում է բացառապես քաղաքական հետապնդում: Օրինական մեղադրանքի մասին առհասարակ խոսել չենք կարող, քանի որ ի սկզբանե քրեական վարույթը հարուցվել է ոչ իրավաչափ հիմքերի հիման վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պրոֆեսոր Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Նրա դիտարկմամբ՝ քրեական գործի հարուցման օրինական առիթ կարող է հանդիսանալ բացահայտված աղբյուրից ձեռք բերված տեղեկատվությունը, մինչդեռ՝ քրեական գործը հարուցվել է թելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված ձայնագրությունը: Փաստաբանը նշեց, որ ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման շրջանակներում դատարանն արձանագրել է, որ առկա չէ հիմնավոր կասկածը՝ նշելով, որ թելեգրամյան ալիքով հրապարակված ձայնագրությունն անհայտ աղբյուրի կողմից տրամադրված ձայնագրություն է, ինչը հավասարազոր է անոնիմ հաղորդմանը, ինչը երբեք որպես քրեական գործի հարուցման առիթ չի կարող հանդիսանալ:
«Այն փաստական տվյալները, որը դատարանը գնահատել է և դրանով իսկ հաստատել է հիմնավոր կասկածի առկայությունը, արդեն իսկ իրավաբանությունից դուրս դատողություններ են: Մենք գործ ունենք անթույլատրելի փաստական տվյալների հետ, նման պայմաններում դատարանը չէր կարող հաստատել հիմնավոր կասկածի առկայությունը»,-ասաց Ալեքսանյանը:
Նշենք, որ դատարանի բակում հավաքվել էին նաեւ «Իզմիրլյան» ԲԿ-ի մեծ թվով բիշկներ, որոնք հայտարարեցին, որ վաղվանից որեւէ հիվանդի չեն սպասարկելու։ «Տականք եք ոտքից գլուխ», «թքեմ երեսներիդ»,- ասում էին բժիշկները:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը ու մեկ ամսով կալանավորելու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրել։