1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի ձայները հավելագրված է եղել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և այն վիճարկելու է Սահմանադրական դատարանում։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ, «Կառուցողական կուսակցության» ղեկավար, «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր կային` Անդրեաս Ղուկասյանը պատասխանել է․ «Իմ անձնական կարծիքով, հավելագրված են Նիկոլ Փաշինյանի ձայները: Այս ընտրություններում վերահսկողության մեծագույն դերն իր վրա վերցրել էր Ռոբերտ Քոչարյանը և, ըստ էության, չի իրականացրել այդ գործառույթը: Այսօր, եթե կարող է վեճ լինել դատական հարթության մեջ, դա Նիկոլի և Ռոբերտի անձնական գործն է: Քաղաքական իրավիճակը, որը իջեցրեցին Հայաստանի վրա` Մոսկվայի հովանու ներքո, և իմ խորին համոզմամբ, նախապես պայմանավորված արդյունքներով և ձեռքբերված համաձայնություններով, շոու մատուցեցին ժողովրդին, որ կարող է քաղաքացիական պատերազմ լինել, եթե չքվեարկեք Նիկոլի օգտին: Այս ամենը ձևավորեց այն մթնոլորտը, որում անցան ընտրությունները՝ հայհոյանք, վիրավորանք, չագուչներ և այլն: Դրանք ժողովրդավարական ընտրությունների հետ աղերս չունեցող գործողություններ էին: Եվ ընտրությունների արդյունքը դրա արտացոլումն է»:

Հարցին, թե Անդրեաս Ղուկասյանը արդյոք պատրաստվում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ` կուսակցության ղեկավարը պատասխանել է․ «Մենք չենք ստացել հանդիպման առաջարկ, երբ ստանանք նման առաջարկ, կքննարկենք»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular