ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը կմեկնի ՌԴ և Ուզբեկստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՊՆ աշխատանքային խումբը կմեկնի Ռուսաստան և Ուզբեկստան։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2021թ. աշխատանքային պլանի համաձայն` հունիսի 23-ից 24-ը, Ռուսաստանում և Ուզբեկստանում անցկացվելու է անձնակազմի հետ տարվող աշխատանքների ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի հերթական նիստը։
ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը հենց այդ նիստին է մասնակցելու: