ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2․595․334 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է ընդամենը 1․282․411 քաղաքացի, այսինքն ընտրողների 49․4 տոկոսը։

Իշխող ուժի՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության օգտին քվեարկել է 687414 քաղաքացի կամ ընդհանուր ընտրողների իրավունք ունեցողների 26,4%-ը։ Սա նշանակում է, որ ընդհանուր ընտրողների 73,6%-ը չի ընտրել ՔՊ-ին։ Նիկոլ Փաշինյանի թիմը ամենաշատ քվեն ստացել է Տավուշի մարզում՝ 67․90%, Գեղարքունիքում՝ 66,26% իսկ ամենաքիչը Երևանում՝ 42,31%։Нет описания.Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Հայաստան» դաշինքի օգտին ամենաշատը քվեարկել են Սյունիքում՝ 27,20%, Երևանում՝ 27,15%, իսկ ամենաքիչը՝ Գեղարքունիքում՝ 14,27%։Нет описания. 

Հաշվի առնելով, որ ըստ Ընտրական օրենսգրքի,եթե անցողիկ շեմը հաղթահարում է 3-ից պակաս կուսակցություն կամ դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները, ապա խորհրդարան կանցնի նաեւ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկել է 66 633 քաղաքացի, կամ մասնակիցների 5.23 %): Արթուր Վանեցյանի թիմի օգտին ամենաշատը քվեարկել են Արարատի մարզում՝ 9,66%, իսկ ամենաքիչը Տավուշում՝ 2,44%:Нет описания.Հատկանշական է, որ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» այս անգամ խորհրդարանում չեն լինելու։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ընդամենը 0,90% ձայն չի բավարարել խորհրդարան մտնելու համար։ Իսկ «Լուսավոր Հայաստանը» մարզերի մեծ մասում չի հաղթահարել անգամ 1%-ը, իսկ երևանում ստացել է 1,24% ձայն։ Ընդհանուր առմամբ քվեների 19,8% ձայն անցել է այն ուժերին, որոնք չեն հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը։Нет описания.

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular