ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ կարծում, որ Քոչարյանը կլինի խորհրդարանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում խոսել են ընտրությունների արդյունքների մասին։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը հնարավոր է մանդատը չվերցնի, քանի որ ինքը գործադիրի մարդ է ու իրեն չի պատկերացնում օրենսդիրում։ Ռոբերտ Քոչարյանը ասել է նաև, որ իր համոզմամբ այս մանդատը, որը ստացել է այս իշխանությունը, դա տվյալ իշխանության վստահության մանդատ չէ։ Եվ այստեղ աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

Հարցին,թե ի՞նչ արդյունք կունենայինք, եթե ընդդիմադիր ուժերն այդ ամենը մինչև ընտրությունները հասկանային, քաղաքագետը ասել է․ «Եթե իրենք մինչև ընտրությունները դա գիտակցեին ու ընդունեին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը, ապա այսօր այս պատկերը չէինք ունենա։ Վատ է, որ նրանք հետին թվով են այդ ամենը գիտակցում։ Ընդ որում կարող եմ ասել, որ այդ գործոնն իսկապես շատ լուրջ գործոն էր ու այդ պայմաններում «Հայաստան» դաշինքի ստացած 21 տոկոսը բավականին լուրջ թիվ է»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը մանդատ կվերցնի քաղաքագետը պատասխանել է․ «Չեմ կարծում, որ Քոչարյանը կլինի խորհրդարանում, քանի որ դա առաջին դեպքը կլինի, որ երկրի նախկին ղեկավարը շարքային պատգամավորի կարգավիճակով է շարունակում իր գործունեությունը։ Ըստ իս նա չի վերցնի մանդատն ու կփորձի դրսից ղեկավարել խորհրդարանում իրենց բավականին ծանրակշիռ ներկայությունը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular