ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեռևս ոչինչ պարզ չէ, սպասենք կառավարության ձևավորմանը․ Լավրովը՝ ՀՀ֊ում անցկացված ընտրությունների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Դեռևս վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունության վրա դրանց արդյունքների ազդեցության մասին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: «Ընտրությունները նոր են տեղի ունեցել: Դեռևս պարզ չէ, թե ինչպես են այս արդյունքները ազդելու նոր քաղաքական կյանքի վրա: Սպասենք կառավարության ձևավորմանը, - ասել է Լավրովը։ «Մենք, համենայն դեպս, հույս ունենք, որ պատերազմը դադարեցրած եռակողմ պայմանագիրը, ինչպես նաև երկրորդ եռակողմ համաձայնագիրը, որը զարկ է տալու տնտեսական գործունեության բացահայտման, շրջափակումը վերացնելու հատուկ ձևերի համաձայնեցման գործընթացին, բխելու է ներգրավված բոլոր կողմերի շահերից», - ավելացրել է Լավրովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular