Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության ձևավորման կարգ․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր առավոտյան հրապարակեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ հրապարակված արդյունքների, ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 տոկոսը: Ընտրողների քվեարկության արդյունքում անցողիկ շեմը հաղթահարել են միայն 2 ուժ, որից առաջատարը իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 687 251 ձայնով (53.92 %): 2-րդ տեղում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 268 165 ձայնով (21.04 %):

Սակայն հաշվի առնելով, որ ըստ Ընտրական օրենսգրքի՝ եթե անցողիկ շեմը հաղթահարում է 3-ից պակաս կուսակցություն կամ դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները, ապա խորհրդարան կանցնի նաեւ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը (66 633 ձայնով, 5.23 %):

Սրանք նախնական արդյունքներն են, քանի որ վերջնական արդյունքներն ամփոփվում են ընտրություններից հետո 7 օրվա ընթացքում։ Այսինքն, իրական պատկերը տեսանելի կլինի մինչեւ հունիսի 27-ը, որից հետո մինչեւ հուլիսի 4-ը ԿԸՀ-ն որոշում է կայացնում նոր Ազգային ժողովի կազմավորելու կամ ընտրությունների 2-րդ փուլ հայտարարելու մասին:

2-րդ փուլ հայտարարելու համար այս պահին որեւէ նախապայման չկա: Ինչպես հայտնի է՝ ընտրությունների 2-րդ փուլ հայտարարելու անհրաժեշտություն է առաջանում, եթե որեւէ ուժ չի ստանում ԱԺ տեղերի առնվազն 54 տոկոսը եւ 6 օրվա ընթացքում հնարավոր չի լինում առավելագույնը 3 ուժերի միջեւ այնպիսի կոալիցիա կազմել, որը կունենա տեղերի 54 տոկոսը:

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրենց դժգոհությունն է հայտնել Հայաստան դաշինքը։ Վահե Հակոբյանը ասել է, որ ընտրությունների արդյունքներն անսպասելի էին և եթե վարչական ռեսուրս չկիրառվեր, ապա իշխանությունը ակնհայտորեն չէր կարողանա ձևավորել մեծամասնություն։ Վաղը կկայանա «Հայաստան» դաշինքի ասուլիսը, որտեղ նրանք կներկայացնեն իրենց անելիքները։

Արդյունքները չեն գոհացրել նաև «5165» շարժմանը։ Կարին Տոնոյանը վստահ է, որ այս ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին։

Թեեւ դեռ ընտրությունների արդյունքները նախնական են, սակայն արդեն իսկ այդ արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» ունենում է 105 մանդատներից 72-ը, «Հայաստան» դաշինքը՝ 27 մանդատ, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 6 մանդատ:

Հաշվի առնելով, որ կայուն մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ է 54 մանդատ, ապա սա նշանակում է, որ ըստ նախնական արդյունքների «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ-ում կունենա սահմանադրական մեծամասնություն։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ ՔՊ-ն կկարողանա առանց այլ ուժերի աջակցության ընդունել սահմանադրական օրենքներ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություն, սահմանադրական փոփոխություններ, դատաիրավական բարեփոխումներ եւ այլն: Ինչպես հայտնի է, այդ օրենքների ընդունման համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների 2/3-ի քվեարկություն։

Գործող խորհրդարանի 2 ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները խորհրդարան չեն անցնի: ԲՀԿ-ն ստացել է ձայների 3,96 տոկոսը, իսկ ԼՀԿ-ն՝ 2 տոկոսից էլ քիչ ձայն: ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում նոր խորհրդարան ձևավորելուց հետո առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է ԿԸՀ նախագահը: Մինչ այդ գործող խորհրդարանը պահպանում է իր լիազորությունը: Նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են: Այնուհետեւ Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ եւ նրա երեք տեղակալ: Ազգային ժողովի կազմից՝ Ազգային ժողովի նախագահի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից:

Նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն եւ կձևավորի կառավարություն: Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Վարչապետն առաջադրվում եւ ընտրվում է Ազգային ժողովի կողմից, նշանակվում նախագահի հրամանագրով: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Սոնա Գիշյան
«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ)Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս Խանդանյան
Ամենադիտված