ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկարայի ձեռքերով ԱՄՆ-ը փորձում է պոկել Անդրկովկասը Ռուսաստանից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

politnavigator.net-ը գրում է, որ ըստ Պրիմակովի անվան ինստիտուտի ավագ գիտաշխատող՝ Ռուսաստանի արտգորնախարարության Դիվանագիտական ակադեմիայի դոցենտ, Վլադիմիր Ավատկովի Անկարայի ձեռքերով ԱՄՆ-ը փորձում է պոկել Անդրկովկասը Ռուսաստանից:

Դիվանագիտական ակադեմիայի դոցենտը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ակտիվ ընդլայնումը դեպի արևելք և Ռուսաստանից թշնամու կերպար ձևավորելու փորձերը, ԱՄՆ-ն հետապնդում է ակտիվ քաղաքականություն Ուկրաինայի և Հարավային Կովկասի նկատմամբ:

«Ինչ վերաբերում է Վրաստանին, ՆԱՏՕ-ն դա անում է ուղղակիորեն ակտիվորեն Թբիլիսիին մղելով ինտեգրման: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան գործում են Հայաստանի հետ կապված, բացի այդ, ամերիկյան ամենամեծ դեսպանատունը Երևանում է. Ադրբեջանի դեմ աշխատում է Թուրքիան: ԱՄՆ-ը փորձում է դա անել Անկարայի ձեռքերով Անդրկովկասը Ռուսաստանից պոկելու համար: Այստեղ առաջին հերթին խոսք է գնում Ադրբեջանի և Վրաստանի մասին, բայց դա կարող է պատահել նաև Հայաստանի հետ կախված նրանից, թե այնտեղ ինչպես կընթանան ընտրությունները», -  ասել է նա:

Իր հերթին, արևելագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Լարիսա Ալեքսանյանը նշել է, որ Հարավային Կովկասը լուրջ տեղ է գրավում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, չնայած այն նրա կենսական շահերի գոտին չէ:  

«Վաշինգտոնը տարածաշրջանը համարում է ցատկահարթակ Ռուսաստանին Կովկաս-Կասպից տարածաշրջանից դուրս մղելու և Իրանի դիրքերի ամրապնդումը կանխելու համար: Հարավային Կովկասի կարևորությունը ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ պայմանավորված է նաև այդ տարածաշրջանի ածխաջրածնային ռեսուրսներով և այն Եվրոպա տեղափոխելու նպատակադրմամբ: ԱՄՆ-ը չի պատրաստվում զուտ դիտորդ լինել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: Նոր ստատուս-քվոն, որը ենթադրում է Ռուսաստանի դերի ամրապնդում, մասնավորապես ռուս խաղաղապահների ուժեղ զորախմբի ի հայտ գալը և Թուրքիայի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում, մասնավորապես Ադրբեջանում, բացատրում է Բայդենի վարչակազմի ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ», - շեշտել է Ալեքսանյանը:

Միևնույն ժամանակ, վրացի վերլուծաբան Արչիլ Սիխարուլիձեն վստահ է, որ Հարավային Կովկասի պետություններն իրենք ևս շահագրգռված են Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարգավորման հարցում:

«Վրաստանի համար ԱՄՆ-ը այլընտրանք է Ռուսաստանին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն, Բաքվի համար դա հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն է, Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո վնասվել է Ադրբեջանի իմիջը որպես խաղաղասեր պետություն: Իսկ Երևանի համար դա հնարավորություն է տարածաշրջանում վերափոխման դեպքում աջակցություն գտնել Ռուսաստանից դուրս», - ասել է Սիխարուլիձեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular