ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը պարտվեց Հայաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունները հատկանշական էին մեկ այլ առումով ևս։ Արևմտյան ուղղվածության որևէ քաղաքական ուժ չհայտնվեց խորհրդարանում՝ այդկերպ ազդարարելով Արևմուտքի խորը և համապարփակ պարտությունը։ Թե՛ սահմանադրական մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիրը», թե՛ երկրորդ ու երրորդ նախագահների «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներն ավելի սերտ են ռուսաստանյան շրջանակների հետ, ընդ որում, Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունն ընդհանրապես վերածվել է ռուսական խամաճիկի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հայաստանում բոլոր իշխանությունները ձգտել են խորհրդարան անցկացնել արևմտյան կողմոնորոշում ունեցող ուժերի, ինչը թույլ կտար խուսանավել հյուսիսի ճնշումների դեպքում, նաև անհրաժեշտության դեպքում շփումներ պահպանել Արևմուտքի հետ։ Այս ընտրություններին արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերը գնում էին մի քանի ճակատներով՝ չկարողանալով միավորվել և մրցակցություն ապահովել։ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանը հաջողվեց միայն չորրորդ տեղը գրավել՝ 3,04 տոկոսով։

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքին հաջողվեց ստանալ ընդամենը 1,5 տոկոս, «Սասնա ծռերին»՝ 1,47, Իսկ Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստանին»՝ 0,28 տոկոս քվե։ Միգուցե միավորվելու դեպքում նրանք կկարողանային հատել շեմը և նոր խորհրդարանում ներկայացնել նաև արևմուտքին, սակայն այդպես էլ չկարողացան միավորվել։ Արդյունքում, Հայաստանի օրենսդիր մարմինն այլևս խուսանավելու տեղ չունի ՌԴ հետ հարաբերություններում։ Իսկ արևմտամետ ուժերը նախ պիտի իրենց գլխին մոխիր շաղ տան՝ ստացած ցածր տոկոսների համար։

Լևոն Մամիկոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular