1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության նոր առաջնորդի հրամայականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովում ամենափոքր խմբակցությունը կունենա «Պատիվ ունեմ» դաշինքը, որը, չնայած իր փոքրաթիվ կազմին, կարող է լուրջ մրցակցություն ներկայացնել՝ շնորհիվ իր կազմում ընդգրկված արհեստավարժ և խելացի գործիչների։ 

Այդ գործիչների թվում հատկապես աչքի է ընկնում ընտրական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ 
Մինչ լավ կրթություն ու պատրաստվածություն ունեցող բազմաթիվ երիտասարդներ հեռանում էին հայրենիքից կամ, լավագույն դեպքում, կարիերա ստեղծում Երևանում, Տիգրան Աբրահամյանն այն եզակիներից էր, որ Երևանում թողեց բարձր պետական պաշտոնն ու նախընտրեց մեկնել Արցախ՝ տեղում իր ավանդը ներդնելու Արցախի անվտանգության գործին։ 

Եվ այսօր, երբ պատերազմում խայտառակ պարտությունից ու նվաստացումից հետո Հայաստանի Հանրապետության ընտրողը կրկին նախընտրում է իր քվեն տալ այդ պարտությունն ու նվաստացումը բերած քաղաքական ուժին, կարևոր մի հրամայական է կախվում, ով կամ ովքե՞ր պիտի լինեն իրական ընդդիմությունը, այլընտրանք ու հստակ տեսլական ներկայացնեն, կարողանան համախմբել հանրությանը։ 
Որքան էլ նախկին երկու նախագահներին, ԱԱԾ նախկին տնօրենին հաջողվեց անցնել խորհրդարան, քվեարկության թվերը նաև նրանց պարտությունն են, ուստի հրամայական է դառնում նոր որակի ու խոսքի ընդդիմության ձևավորումը, ընդդիմադիր նոր առաջնորդի փնտրտուքը։ 

Մեր սուբյեկտիվ կարծիքով, նաև դատելով խորհրդարան անցած ընդդիմադիր երկու ուժերի ներկայացուցիչների անցած ճանապարհից, հենց Տիգրան Աբրահամյանը կարող է դառնալ այն մերանը, որը ժողովրդի մոտ իրական այլընտրանքի հետ կասոցացվի։ 
Իհարկե, լաչառության այն շքահանդեսում, որ մեզ սպասվում է առաջիկա խորհրդարանում, բարդ է լինելու ողջամիտ խոսքով պատեր ծակելը, բարդ, բայց ոչ անհնարին։

Գրիգոր Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular