ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ կարծում, որ Հայաստանում բավարար պիցցա կա՝ այսքան մարդու կերակրելու համար․ Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիշեցնեմ ձեզ, երբ դատարանի առջև հավաքվում էին իմ աջակիցները, ասում էին, որ պիցցայակերներ են, եկել են պիցցա ուտելու համար։ Հիմա չեմ կարծում, որ Հայաստանում և ընդհանրապես, Հարավային Կովկասում բավարար պիցցա կա՝ այսքան մարդու կերակրելու համար։ Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշեց, որ քարոզարշավի վերջին օրն է այսօր և արդեն եղել են ՀՀ բոլոր մարզերում, բոլոր քաղաքներում, բազմաթիվ գյուղերում։

«Հիմա շատ ավելի լավ գիտենք, թե ոնց եք դուք ապրում, ինչի կարիք ունեք, ինչ խնդիրներ են կանգնա մեր երկրի առջև։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հանդիպել են մեզ հետ, օգնել են հասկանալ՝ ինչ է կատարվում և ոգևորել են մեզ այս պայքարի ընթացքում։

Շնորհակալություն ձեզ։ Բայց մեկ կարևոր արձանագրում՝ մենք սկսել ենք քարոզարշավը, բայց ավարտում ենք հաղթարշավով։ Նաև մեկ բան ենք հասկացել, որ սա պայքար չի իշխանության համար։ Սա պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար»,- ասցա նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular