ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հաղթելու միակ ճանապարհը ընտրակեղծիքն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախընտրական քարոզարշավը արդեն ավարտվում է։ Քաղաքական ուժերն արդեն ամփոփիչ ելույթով են հանդես գալիս։ Մասնագետների գնահատմամբ այս քարոզարշավը առանձնահատուկ էր գրեթե ամեն ինչով։ Հատկապես այս քարոզարշավում գերակշռում էր ատելության մթնոլորտը և իշխանությունն ու ընդդիմությունը բոլոր առիթները օգտագործում էին միմյանց քարկոծելու, մեղադրելու և սպառնալու համար։

Այս թեմայով զրուցել ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

Հարցին, թե հիմնականում, որ ուժերն են քարոզարշավը ատելության մթնոլորտում անցկացրել քաղտեխնոլոգը պատասխանել է․ «Կարող ենք արձանագրել, որ ողջ քարոզարշավի ընթացքւմ միայն իշխող քաղաքական ուժն է եղել ատելություն տարածողը։ Իշխանությունները շատ լավ գիտեն, որ իրենց ընտրազանգվածը դա է ուզում լսել և հենց դա էլ ասում է։ Իշխող ուժը դարձել է այդ ատելության պատանդը, քանի որ ուրիշ բառամթերք օգտագործելու դեպքում իր ընտրազանգվածը կկորցնի, նա էլ ձգտում է իրենց ընտրողներին պահել։ Մյուս ուժերն ատելության խոսք չեն ասում, քանի որ «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ»-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարները, եթե ատելության խոսք ասեն, կկորցնեն իրենց ընտրողներին և նրանց քաղաքացիական բախումները ձեռք չեն տալիս, քանի որ իրենք հաղթող կողմ են։ Ի վերջո, կարող ենք փաստել, որ ատելության խոսք տարածում է միայն իշխող քաղաքական ուժը»։

Անդրադառնալով իշխող ուժի վերընտրվելու շանսերին քաղտեխնոլոգը ասել է․ «Փաշինյանը ընտրություններում հաղթելու մեկ տարբերակ ունի, այն է եթե իշխող ուժը գնա ընտրակեղծիքների ճանապարհով։ Այդ պարագայում էլ ուղղակի չի մարսի դա, առավել ևս, որ Երևանում Փաշինյանը չունի ազդեցություն, իսկ մայրաքաղաքը բոլոր ընտրությունների ժամանակ որոշիչ է լինում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular