Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկա-ռուսական լարվածության թուլացման ցանկացած միտում նպաստավոր է Հայաստանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժնևում կայացավ Պուտին-Բայդեն երկար սպասված հանդիպումը: Այն տևեց բավական երկար` մոտ չորսուկես ժամ։ Ընդլայված կազմով հանդիպմանը մասնակցում էին նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Հանդիպման մասին զրուցել ենք վերլուծաբան  Հակոբ Բադալյանի հետ։

Հարցին, թե քաղաքագետն ինչպես է գնահատում հանդիպումը` Հակոբ Բադալյանը պատասխանել է․ « Նախագահները հանդիպումից հետո դրական տրամադրվածությամբ արտահայտվեցին հանդիպման մասին, բայց գնահատել այն ու դրա բովանդակությունը հետո արված հայտարարություններով, թերևս այդքան էլ ճիշտ չէ, և դրանք այնքան էլ ամբողջական չեն արտահայտելու զրույցի բովանդակությունը: Այն, որ կողմերը որոշել են դեսպաններին վերադարձնել մայրաքաղաքներ, վկայում է, որ, այնուամենայնիվ, որոշակի գործնական ընթացք հանդիպումը կարող էր ստանալ, որը միտված կլինի լարվածությունը թուլացնելուն կամ որոշակի ժամանակային միջավայրում խաղի և վարքագծի կանոնների շուրջ ընդհանուր ինչ-որ հայտարարի գալուն: Այս տեսանկյունից սա կարող է որոշակիորեն նպաստավոր լինել նաև Հայաստանի համար, քանի որ այդ երկրների լարվածության և Ռուսաստանի շուրջ օղակի սեղմման գործընթացը բավական սուր է անդրադառնում թե՛ Կովկասի, թե՛, մասնավորապես, Հայաստանի վրա:

Ամերիկա-ռուսական լարվածության թուլացման ցանկացած միտում մեզ համար հավելյալ քաղաքական, դիվանագիտական աշխատանքի դաշտ ընդլայնող գործոն է, որից կարող ենք օգտվել նաև մենք՝ համապատասխան աշխատանք իրականացնելու կարողության դեպքում»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս հանդիպումից հետո կարող ենք ակնկալել դրական հարաբերություններ երկու գերտերությունների միջև` քաղաքագետը պատասխանել է․ «Սպասել, որ լարվածությունն իսպառ թոթափվելու է և ռուս-ամերիկյան հարաբերություններն անցնելու են կառուցողական փուլ, այդքան էլ իրատեսական չէ: Բայդենը, մեծ հաշվով, իր առջև դրել է ոչ թե այդպիսի խնդիր, այլ Ռուսաստանը կառավարելիության դաշտում պահելու խնդիր, որի դիմաց գուցե նաև Պուտինին ուղղված որոշակի ռևերանսներ թույլ տա: Այդպիսի ռևերանս էր նաև այս հանդիպման համաձայնությունը, որովհետև Պուտինի համար չափազանց կարևոր է Ռուսաստանի ներսում ներկայացնել, որ իրեն հաշվի են առնում, որ ինքը աշխարհի ճակատագրեր որոշողների շարքում է, մեկուսացված ու անտեսված չէ: Այդ հնարավորությունը տալով Պուտինին՝ միգուցե Բայդենն ակնկալում էր նրանից ստանալ որոշակի հավաստիացումներ կառավարելի վարքագծի և ապակայունացման նոր օջախներ թույլ չտալու իմաստով: Հայաստանի համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի շեշտադրումներով է այս հանգամանքը վերաբերել Կովկասին: Արդյո՞ք Կովկասի հանդեպ ևս կա ստատուս քվոն ճանաչելու տրամադրվածություն ԱՄՆ-ի մոտ, թե, այդուհանդերձ, ԱՄՆ-ն պատրաստ է վիճարկել Կովկասում Արցախի դեմ պատերազմով ձևավորված ստատուս քվոն: Պաշտոնական Երևանի համար շատ կարևոր է առաջիկայում առավելագույնս իրազեկվել, թե ինչ շեշտադրումներով են քննարկումներ եղել այդ թեմաներով Պուտին-Բայդեն հանդիպմանը»։

Սոնա Գիշյան
Հանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)
Ամենադիտված