Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր դեպքում է ընտրությունների երկրորդ փուլ անցկացվում, և ո՞ր ուժերն են մասնակցում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քիչ չեն կանխատեսումները, որ կարող է նաև ընտրությունների երկրորդ փուլ լինել: Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ, թե ո՞ր դեպքում է երկրորդ փուլ նախատեսվում, ո՞ր ուժերն են մասնակցում երկրորդ փուլին, և այդ դեպքում ի՞նչ է սպասվում այն ուժերին, որոնք ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ տեղում են, բայց առաջին փուլում հաղթահարել են անցողիկ շեմը:

Գոհար Մելոյանը նշեց, որ Սահմանադրության համատեքստում Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը նախատեսում է հետևյալը. «Նախ՝ եթե որևէ ուժ ստանում է ԿԸՀ-ը կողմից բաշխած մանդատների բացարձակ մեծամասնությունը, երկրորդ փուլ չի անցկացվում: Երկրորդ փուլ չի անցկացվում նաև այն դեպքում, երբ առավելագույնը երեք ուժ կոալիցիա են կազմում և այդ կոալիցիան բացարձակ մեծամասնություն է ստանում: Այս դեպքերում երկրորդ փուլի անհրաժեշտություն չի լինում: Իսկ եթե ԱԺ 8-րդ գումարման ընտրություններին մասնակցող ուժերից որևէ մեկին չի հաջողվում վերցնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից բաշխված մանդատների բացարձակ մեծամասնությունը, այդ դեպքում անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ: Երկրորդ փուլ է անցկացվում նաև այն դեպքում, երբ բաշխված մանդատների բացարձակ մեծամասնությունը չի հաջողվում վերցնել նաև երեք ուժերի կոալիցիա կազմելու դեպքում»:

Գոհար Մելոյանը շեշտեց, որ ընտրությունների երկրորդ փուլն անցկացվում է երկու առավելագույն ձայներ հավաքած ուժերի միջև:«Հնարավոր է երկրորդ փուլ անցկացվի առաջին և երրորդ տեղերում գտնվող ուժերի միջև, եթե, օրինակ՝ առաջին և երկրորդ ուժերը կոալիցիա են կազմում: Բնականաբար, սա քիչ հավանական է, որովհետև այս պահի դրությամբ, ըստ սոցհարցումների, առաջին և երկրորդ տեղում գտնվելու հավանական հնարավարություններ ունեն «Հայաստան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և հիմնական պայքարը նրանց միջև է լինելու»,-նկատեց մեր զրուցակիցը:

Նա հավելեց, որ նվազագույն շեմը հաղթահարած բոլոր ուժերը, որոնք մասնակցել են առաջին փուլով, ստանում են իրենց մանդատները: «Պայմանական ասենք՝ եթե վեց ուժ անցնի խորհրդարան, ապա երկրորդ փուլում պայքարը գնալու է առավելագույն ձայներ հավաքած առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերի միջև: Մյուս չորսը կարող են իրենց մանդատները ստանալ, որևէ ուժի հետ կոալիցիա չկազմել ու չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին: Կոալիցիա կազմելու դեպքում, արդեն, բնականաբար, մեկ դեմքով են հանդես գալիս, և երկրորդ փուլին որպես կոալիցիոն ուժ են մասնակցում: Ընդ որում՝ նվազագույն շեմը հաղթահարած ուժերը երկրորդ փուլի դեպքում 8 օրվա ընթացքում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերի հետ դաշինք կազմելու հնարավորություն ունեն: Ըստ այդմ, պետք է ԿԸՀ ներկայացնեն դաշինք կազմելու վերաբերյալ փաստաթուղթը՝ այնտեղ նշելով վարչապետի իրենց թեկնածուի տվյալները»,-նշեց Գոհար Մելոյանը:

Ընդգծելով մեկ այլ դրույթի մասին՝ մեր զրուցակիցը հավելեց. «Եթե, օրինակ՝ 15 ուժ է անցել, և 15-ից 5-ն ուզում է առաջին կամ երկրորդ տեղում գտնվող ուժի հետ կոալիցիա կազմել, օրենսդրությունն այս առումով սահմանափակում է դնում: Կոալիցիա կարող են կազմել առավելագույնը երեք ուժ. եթե երկրորդ փուլ է, ապա առավելագույն ձայն ստացած ուժերից մեկը կարող է կոալիցիա կազմել անցողիկ շեմը հաղթահարած ոչ ավելի, քան երկու ուժի հետ»:

Ամփոփելով ու անդրադառնալով երկրորդ փուլի հավանականությանը՝ Գոհար Մելոյանը նշեց. «Հիմնվելով սոցհարցումների, նաև մարդկանց տրամադրությունների վրա, շատ քիչ հավանական եմ համարում, որ որևէ ուժ առաջին փուլում բացարձակ մեծամասնություն կկազմի: Միևնույն ժամանակ, հավանական եմ համարում, որ երկրորդ փուլ չի լինի, այլ առաջին փուլում կոնկրետ ուժեր, որոնք կհաղթահարեն նվազագույն շեմը, կոալիցիա կազմելով՝ կհաղթահարեն նաև բացարձակ մեծամասնության շեմը, և երկրորդ փուլի կարիք չի լինի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Կա երկու վիրավոր. ՌԴ ՊՆՈրևէ քաղաքացի երաշխիք չունի, որ ադրբեջանական ահաբեկումների կամ նույնիսկ ձերբակալման չի ենթարկվի. Տիգրան ԱբրահամյանՍպերմատոզոիդները դանդաղում են. ինչպես է կորոնավիրուսը ազդում տղամարդկանց առողջության վրաԱդրբեջանցիներն այս անգամ մեքենայի վրայից քերել են Հայաստանի դրոշը և «Armenia» բառը (տեսանյութ)BusyFly կիկշերինգ է գործարկվել Հայաստանի մայրաքաղաքումԿապան-Գորիս այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ. կառավարությունԱնցյալն ու ապագանԱդրբեջանցիների գործողությունները կլինի Արցախում, Գորիսում, թե Սյունիքում ցեղասպանություն են. Լարիսա Ալավերդյան«Նիկոլի համար դեռ շատ ճանապարհներ կան, որ սովետական քարտեզով ադրբեջանական են». Էլիզաբեթ ՊետրոսյանԷրդողանը ցույց տվեց Արևմուտքին, թե «ինչպես է պետք խոսել Պուտինի հետ»Փաշինյանի հերթական անակնկալ «նվերն» անհատ տաքսու վարորդներինՀոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերումՌուսաստանը, Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը պատրաստվում են նոր պատերազմիԱռերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրդյուսեր Արմեն Գրիգորյանը. Ղազինյանը տեսակցել է բերման ենթարկվածներինԵրբ պատերազմը սկսվեց, Ադրբեջանը մեծ առավելություն ուներ. հայերը կռվում էին շատ ավելի առաջատար տեխնոլոգիաների դեմ. այստեղ նոր իրավիճակ էր, երբ ՄԽ համանախագահները ոչինչ չէին կարող անել. Արմեն ՍարգսյանԱդրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին. Sputnik ԱրմենիաԽաղաղ հավաք իրականացնող քաղաքացիների նկատմամբ իրավապահների գործողությունները ակնհայտորեն անհամաչափ էին. Ռուբեն ՄելիքյանԴավաճանական խունտան որոշել է այլախոհներին ցույց տալ, թե փողոցային պայքարի հնարավորություն չկա. ցանկացած պահի այդ ամենը կարող է վերսկսվել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)Չգիտեմ` ինչու են բացառություն անում․ Բաբլոյանը՝ պաշտոնյաներին ՊՇՌ թեստից ազատելու մասինԲերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են․ Էլինար ՎարդանյանՄեկից երկու կիլոմետր երկարությամբ իրանական բեռնատարներ էին կանգնած այսօր. Որոտանի բնակիչԱդրբեջանցիների կողմից մեքենայի վրայից Արցախի դրոշը պոկելը ԱԺ նախագահը որակեց մանր գործողությունՆիկոլ Փաշինյանի կապերը Ռուսաստանի ադրբեջանամետ շրջանակների հետ. Արթուր Դանիելյանի բացահայտումըԱպրեցնելով Ստեփանակերտի լեգենդար թատրոնը, կապրեցնեն նաև արցախցուն Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կմնա կալանավորված. վերաքննիչ դատարանը մերժել է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը․ պաշտպան Քաբուլում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով կան վիրավորներ Սա եզակի փորձ է. Արման Թաթոյանը՝ ՌԴ ընտրությունների տեսադիտարկման համակարգի մասին «Ադրբեջանական սպառնալիքը՝ Հայաստանի սահմաններին». France24-ը ռեպորտաժ է պատրաստել հայ-ադրբեջանական լարվածության վերաբերյալ (տեսանյութ) Երևանում վրաերթի են ենթարկել ոստիկանության շտաբի պետի տեղակալի, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՌԴ ՊՆ-ն նոր հայտարարությամբ է հանդես եկելԲողոքի ակցիա. ոստիկանները բերման ենթարկեցին մասնակիցներին Ավստրալիայում կորոնավիրուսային սահմանափակումների և պարտադիր պատվաստման դեմ ցույցերի ժամանակ ավելի քան 260 մարդ է ձերբակալվելՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել 44-օրյա պատերազմի մասնակիցների են պարգեւատրել Փոփոխվել է տրանսպորտային միջոցների հետ կապված գործողությունների համար դիմելու կարգը (տեսանյութ) Կալիֆորնիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին Փաշինյանի հերթական խոստումը սովորական փուչիկ դուրս եկավ «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել․ շիջման աշխատանքները վերսկսվել են (տեսանյութ) Իշխանությունը տապալում է Սյունիքի հարցով «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը․ հայտարարություն Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Սոչիում՝ սեպտեմբերի վերջին. Reuters Անուղղելիները․ Փաշինյանի իշխանությունը վատնում է գումարներն ու ծաղրում ժողովրդին Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը Սահմանազատման վտանգը․ Հայաստանին մղում են նոր զիջումներիAir France-ի օդանավը կրակի բռնկման պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Պեկինում Վա՞խ, թե էժանագին վրե՞ժ․ Փաշինյանն արգելեց Քոչարյանի այցը ՄոսկվաԶինծառայողը կալանավորվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու մեղադրանքով 1011 նոր դեպք, 16 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Ամենադիտված