ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք այն ժամանակ շատ ավելի մեծ գումարներ ենք ներդրել աղետի գոտում․ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մենք այն ժամանակ շատ ավելի մեծ գումարներ ենք ներդրել աղետի գոտում։ Երևանում մեզ հաջողվեց անպիսի միջավայր ստեղծել շինարարության տեսանկյունից, որ մասնավոր ներդրումները մեծ հոսք ունեցան, և Երևանում մենք պետական միջոց չենք ներդրել։

Օրինակ՝ ամբողջ Հյուսիսային պողոտայի շինարարությունը մասնավոր միջոցներով էր»,- Մարալիկում ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Հիմա մեր ծրագրերում տարածքների համաչափ զարգացումն է և այստեղ մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որ ոչ միայն բյուջետային միջոցներով մենք կարողանանք ինչ-որ բան զարգացնենք, այլ նաև մեր հարկայն քաղաքականության, որոշակի խրախուսումներով կամ անձնական կապերով այդ մասնավոր ներդրումների հոսքը ուղղորդել դեպի տարբեր տարածքներ։

Դա նուրբ աշխատանք է պահանջում, որովհետև դու չես կարող մասնավոր ներդրողին կարգադրել։ Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ ինքը գա բացի Երևանից այլ վայրում էլ ներդրում անի։ Սա լինելու է մեր նպատակներից մեկը»,- ասել է նա։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular