Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախընտրական խախտումների մասին ահազանգում են դիտորդները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը  շուտով կավարտվի: Այս քարոզարշավը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առանձնանում է գրեթե ամեն ինչով։ Մասնագետները և քաղաքական դաշտի ներկայացուցիչները փաստում են, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավը երբեք այսքան ագրեսիվ և ատելության մթնոլորտում չի եղել։ Այս քարոզարշավը տարբերվում է թե անհանդուրժողական մթնոլորտի խորացմամբ, ատելության խոսքի տարածմամբ, թե փոխադարձ վիրավորանքների ու հայհոյանքների առկայությամբ: Քաղաքական որոշ ուժեր այդ թվում և գործող իշխանությունները սեփական ծրագրերը ներկայացնելու, երկրի զարգացման տեսլականից խոսելու փոխարեն սպառնում են միմյանց և իրենց կողմնակիցներին հրահրում հակառակ բևեռի դեմ։ Այս ընտրությունները տարբերվում են նաև նրանով, որ այս անգամ հայտ են ներկայացրել ՀՀ բոլոր նախկին և ներկա ղեկավարները։ Այս ամենից զատ, այս քարոզարշավն առանձնահատուկ է նաև խախտումների առումով:

Ուսումնասիրելով դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների կողմից արձանագրված խախտումները պարզել ենք, որ այս քարոզարշավի ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի կիրառումներ ոչ միայն գործող իշխանության այլ նաև ընդդիմական թևի ներկայացուցիչների կողմից։

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը արձանագրել է, որ Արտաշատում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի ղեկավարը, ով նաև հանդիսանում է ընկերության ղեկավար, աշխատակիցներին, դպրոցի տնօրեններին, մանկապարտեզի աշխատակիցներին աշխատանքի ժամին բերել էր հավաքին։ Այս մասին ահազանգել են հենց իրենք և դիտորդներին ասել հայտնել են, որ իրենց ընդամենը կես ժամ առաջ են ասել, որ պետք է գնան հավաքի: Սա բացառիկ դեպք չէ և նման դեպքերը շատ են, երբ հանրային ծառայողներն աշխատանքի ժամերին բերվում են քարոզարշավի վայր, որտեղ իրենց կամքից անկախ մասնակցում են հավաքին։

Նոյեմբերյանի շրջանում էլ դեպքեր են տեղի ունեցել, երբ պետական միջոցների հաշվին քաղաքացիներին առաջարկել են լիցքավորել մեքենաները և մեկնել հավաքի։

Ընտրությունների վերահսկման կոմիտեն բազմաթիվ դեպքեր է արձանագրել, երբ իշխանական թևը քարոզչական պաստառի օգտագործման կանոնների կոպիտ խախտում են կատարել և իրենց պաստառները ամրացրել են չթույլատրվող վայրերում։

Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների։ Կոմիտեն այս գործընթացը որակում է որպես երեխաների իրավունքներին հակասող ու հակաիրավական և խնդրի վերաբերյալ դիմում են ոչ միայն իրավասու պետական ու հասարակական, այնպես էլ միջազգային կառույցներին։

ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի հերթական ակնհայտ չարաշահումից մեկն էլ այն է, որ մի շարք պետական կառույցներ՝ բժշկական կենտրոններ, մանկապարտեզներ, իրենց պաշտոնական էջով իրականացվում են «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավ։ Բացի պետական վարչական ռեսուրսից, կիրառվում է նաև մասնավոր վարչական ռեսուրս, երբ մասնավոր ընկերությունները իրենց աշխատակիցներին պարտադրում, համոզում են մասնակցել որևէ քարոզչական միջոցառման, քվեարկել այս կամ այն ուժի օգտին։ Նման դեպքերում մենք գործ ունենք մասնավոր վարչական ռեսուրսի կիրառման հետ, որը կիրառում են, ոչ միայն իշխող թիմի ներկայացուցիչները այն նաև ընդդիմությունները:Այս պահին եղած դեպքերը վկայում են, որ հիմնականում գործող իշխանությունն ու «Հայաստան» դաշինքն են կիրառվում վարչական ռեսուրսը: Եվ ընդդիմությունը, և իշխանությունը օգտվում են նաև մարդկանց տեղից տեղ տեղափոխելու հին ու բարի ավանդույթից:

Գորիս համայնքի Քարահունջ վարչական կենտրոնի ղեկավարը մշակույթի տան գույքը տեղափոխել է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբ, ինչը նշանակում է, որ հանրային ռեսուրսները ծառայեցվել են կուսակցության նեղ քարոզչական նպատակներին։ Վերջերս էլ գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ Արմավիրում ընտրակաշառք խոստանալու առիթով ձերբակալվել էր «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը։

Չնայած նրան, որ դիտորդական խմբերին հաճախ են ահազանգում ընտրակաշառքի խոստումների, տրամադրման վերաբերյալ բայց դեռ որևէ կոնկրետ դեպք՝ փաստացի ու ապացուցողական նյութերով, իրենք չեն արձանագրել:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը
Ամենադիտված