ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական դիսկուրսը նորից վերադարձել է քաղաքական դաշտ․ Վիկտոր Սողոմոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քարոզարշավից ընդհանուր առմամբ գոհ ենք։  Այս մասին «Հայաստան» դաշինքի ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և դաշինքի անունից գոհունակություն հայտնեց քաղաքացիներից՝ բարձր ընդունելության համար։

«Մենք քարոզարշավի համար երեք նպատակ ենք դրել։ Առաջինը՝  ծրագրի  ներկայացուցմն է ժողովրդին։ Այն որոշ մասերով լրացումներ է պահանջում, որը կձևավորվի ընտրողների հետ հանդիպումներից հետո։ Երկրորդը ՝ ուզում էինք ներկայացնել մեր թիմը։ Այն  ի սկզբանե անվանել ենք Հայաստանի պատմության մեջ լավագույն քաղաքական հավաքականը։ Կարծում եմ կարողացել ենք դա անել։ Երրորդը ՝ուզում էինք վերադարձնել քաղաքակիրթ քաղաքական դիսկուրս (քննախոսություն), որը հաջողվեց։  Քաղաքական դիսկուրսը նորից վերադարձել է քաղաքական դաշտ։ Հասարակությունը լսում է քաղաքական ծրագրեր և քննարկում երկրի ապագան»,-ասաց  Սողոմոնյանը։

Նրա դիտարկմամբ՝ նպատակ ունեին նաև, որ ժողովուրդը սկսեր թացն ու չորը տարբերել։

«Ուզում էինք մարդիկ գիտակցեին՝ այն մեղադրանքները,որոնք տարիներ շարունակ հնչել են և դաշինքի ղեկավարի, և այլ անդամների հասցեին, սին  էին։ Այն մթնոլորտը,որը առկա է հանրահավաքների, հանդիպումների ընթացքում, որի աղբյուրը Հայաստան» դաշցնքն է, կարելի միայն գոհունակություն հայտնել»,- ասաց նա։ 

Մինչդեռ Սողոմոնյանի գնահատմամբ՝ իշխանական թևն անում է լրիվ հակառակը։

«Հոխորտանքների շարքը, մուրճի պատմությունը, «տեղական տուրիզմի զարգացումը», երբ քաղաքից մարդկանց վերցնում են և պտտում են հանրապետությունով մեկ, այդ ֆոնի վրա «Հայաստան» դաշինքին հաջողվեց տարանջատման դրսևորումներին հասնել, մարդիկ լավ հասկանում են ով-ով է»,- ավելացրեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular