ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք-ադրբեջանական տանդեմի այցը Շուշի սիմվոլիկ նշանակություն ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն այցելել են Արցախի օկուպացված Շուշի քաղաք: Նրանք այնտեղ համաձայնագիր են ստորագրել:

Այս թեմայի վերաբերյալ զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

Հարցին, թե թուրք-ադրբեջանական տանդեմը իր այցով ինչ մեսիջներ է փոխանցում հայկական կողմին` թուրքագետը պատասխանել է․ «Իրականում ճիշտ նկատեցիք, որ Շուշի այցը սիմվոլիկ նշանակություն ունի և մի քանի մեսիջ է պարունակում: Այդ մեսիջներից առաջինն ուղղված է մեզ՝ Արցախին, Հայաստանին, որ տեսեք` մենք հաղթել ենք, դա թուրք հաղթողի հրճվանքի արտահայտությունն է: Երկրորդ մեսիջն ուղղված է տարածաշրջանին, որովհետև Շուշին կարևոր է տարածաշրջանային առումով՝ որպես աշխարհաքաղաքական կետ: Ցույց է տալիս, որ տեսեք մենք մեր նպատակին հասանք, ապահովեցինք Ադրբեջանի հաղթանակը և Շուշին գտնվում է մեր ձեռքում: Տարածաշրջանը պետք է դա ընկալի որպես Թուրքիայի քաղաքականության հաղթանակ Հարավային Կովկասում և սպասի նրանից նոր քայլերի, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում իրենց ազդեցությունն ուժեղացնելուն:

Երրորդը պանթուրքիստական մեսիջն է, որովհետև Շուշին հայտարարում են թուրքալեզու աշխարհի մշակութային կենտրոն և փորձում են աշխարհին ցույց տալ, որ իրենք շատ կարևոր հաղթանակ են գրանցել:

Մի քանի պայմանագրերի մասին են խոսում, որոնցից մեկը, ինչպես հայտարարել է Էրդողանը, պետք է ունենա համապարփակ բնույթ: Ենթադրում եմ, որ այդ պայմանագիրը պետք է փոխարինի 2010 թվականի թուրք-ադրբեջանական պայմանագրին: Այս նոր համապարփակ պայմանագիրը պետք է միտված լինի երկու երկրների ավելի սերտաճմանը, ինչը ոչ միայն երկկողմանի պայմանագիր է, այլ նաև ձգտում Թուրքիայի կողմից` ավելի խոր մտնել տարածաշրջան»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular