ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համակարգ կա, որով հնարավոր է խափանել ԱԹՍ-ների կառավարումը. ինչու չեն արել՝ չգիտեմ. Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ կա, դրանով հնարավոր է խափանել ԱԹՍ-ների կառավարումը, Աշոցքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Այդպիսի սարքեր հնարավոր էր գնել, թե ինչու չեն արել՝ չգիտեմ, թե այդ ծրագիրը, որը ստեղծված է ԱԹՍ-ների դեմ պայքարի համար ինչու չեն իրականացրել՝ ինձ համար անհասկանալի է: Բազամթիվ զոհեր ենք տվել սխալ որոշումների պատճառով», - նշեց Քոչարյանը:

Նա նաև ընդգծեց, որ եթե հիմա կա ԱԹՍ, վաղն առանց էկիպաժի տանկ է լինելու: Թեկնածուի խոսքով՝ ամեն ինչ դրան է գնում, և եթե չքայլենք զարգացումներին համահունչ, ոչնչի չենք հասնի:

«Մեր բանակի վերազինումը պետք է այդ ամենի շրջանակում անենք: Արհեստական բանականությունը վաղվա ԶՈւ-ի չափազանց կարևոր գործոնն է լինելու», - նկատեց Քոչարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular