ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գազպրոմ Արմենիան» պատասխանել է Փաշինյանի՝ «ժողովրդի դեմ աշխատելու» մեղադրանքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատասխանել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։

Այսօր ավելի վաղ, Փաշինյանը, Վայոց Ձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն իրականացնելիս, անդրադարձել էր տարածված լուրերին, թե «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներին «ստիպում են» քվեարկել ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին։

«Չհասկացա, «Գազպրոմ Արմենիան» կարա՞ Հայաստանի ժողովրդի, Հայաստանի կառավարության դեմ աշխատի։ Մտքներովդ չանցնի։ Կդատվեք հատ-հատ։ Էն, որ աշխատանքից կազատվեք, հարց չի։ Կդատվեք՝ խմբերով, տրցակներով», - ասել էր Փաշինյանը։

Ընկերությունը տարածել է հետևյալ հայտարարությունը․

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապաքաղաքական կառույց է և որևէ ձևով ներգրավված չէ նախընտրական գործընթացներում»։

Ավելի վաղ Փաշինյանը արտահայտվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» դեմ, վերջիններս նրա խոսքերի համար կդիմեն իրավապահներին։

Անթույլատրելի է Փաշինյանի կողմից մուրճի անընդհատ ցուցադրությունը. Արման Թաթոյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular