ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում Փաշինյանի պարտությունից հետո․ Փարաքարը փակելու հրամայականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի՞նչ է սպասվում Փաշինյանի պարտությունից հետո։ Այն, որ Նիկոլ Փաշինյանն անդառնալիորեն պարտվելու է խորհրդարանական ընտրություններում, կասկած չի հարուցում անգամ իր թիմում։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով երբեք ավելորդ խոսքեր չի շռայլել, երեկ հայտնել է, թե հնարավորություն է ունեցել ծանոթանալու մի գաղտնի զեկույցի, որում ամփոփված էր պատկան մարմինների կողմից վիճակագրական տվյալները, որոնք Հանրապետության մասշտաբով էին և վերաբերում էին ընտրությունների արդյունքներին։

«Այդ փաստաթղթի համաձայն՝ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն։ «Այդ տեղեկությունը բոլորիս պետք է ոգևորի, և ոչ միայն այն պատճառով, որ ընտրությունների արդյունքում սրանց ուղարկելու ենք տուն. գիտեք, մեր ժողովուրդը էմոցիոնալ է, շատ–շատ պարագաներում դյուրահավատ է, բայց այս երեք տարիների ընթացքում մենք գրեթե ամեն օր խոսում էինք այն մասին, որ մեր ժողովրդի մի մասը հմայված է, զգալի մասը կախարդված է, բայց այս կորուստներից ու զոհերից հետո, վստահաբար ասում եմ՝ մեր ժողովրդի աչքերը բացվել են, այլևս կապիտուլյանտը չի լինելու իշխանության, բացառված է, և այդ մասին ինքը գիտի»,- նշել է Սարգսյանը։

Թե՛ իշխանության ներսից եկող ազդակները, և թե՛ սոցհարցումները վկայում են՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու վերարտադրվել։ Հետևաբար, Հայաստանի նոր իշխանությունները խնդիր ունեն մի քանի հարց լուծելու՝ փակել Փարաքարը, ինչպես ժամանակին առաջարկում էր Արամ Կարապետյանը, կանխել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի նկատմամբ ինքնադատաստանի փորձերը, բոլոր գործողությունները տանել օրենքի և օրինականության շրջանակներում։ Այն է՝ քրեական գործերի, մանրազնին հետաքննությունների միջոցով բացահայտել փաշինյանական վարչախմբի հանցավոր էությունը, և պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել։ Իսկ պետությունից յուրացրած միջոցները, պարգևավճարները կոպեկ առ կոպեկ վերադարձնել պետական գանձարան։ Հիշեցնենք, որ նման կարգախոսներով 2018 թվականին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն աննշան գումարներ էր վերադարձրել, փոխարենը նույնիսկ պատերազմի օրերին պարգևավճարներ էր տալիս իր թիմակիցներին։ Նոր իշխանությունը վստահաբար կկարողանա ամեն բան բացահայտել, հանրությանը ներկայացնել, թե իրականում ինչ է կատարվել Հայաստանում վերջին երեք տարիների ընթացքում։

Կարապետ Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular