ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք մուրճը կօգտագործենք միայն նպատակային. Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է` իրենք այն ուժն են, որը մուրճն օդում չի թափահարելու։ Քոչարյանն այդ մասին հայտարարեց քարոզարշավի շրջանակներում Մարալիկում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մարզային հանդիպումների ժամանակ պարբերաբար թափահարում է մի մուրճ և ասում, որ եկել է պողպատյա հեղափոխության ժամանակը։

«Մենք սիրում ենք շինարարությունը, և մուրճը կօգտագործենք միայն նպատակային` շենքեր կառուցելու համար։ Մենք հիստերիկ դրսևորումների կարիք չունենք։ Իմ կարծիքով` հիստերիկությունը թուլության նշան է: Մենք դրա կարիքը չունենք»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` 10 տարի պաշտոնի է եղել, սակայն չի գտնվի մեկ մարդ, որը կասի, թե Քոչարյանը ձայն է բարձրացրել, սակայն, միևնույն ժամանակ, չի եղել հանձնարաևական, որը չի կատարվել։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հայտարարություն էր տարածել` ասելով, որ անթույլատրելի են Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում մուրճի անընդհատ ցուցադրությունն ու պատկերավոր համեմատությունները, ինչը մարդկանց մոտ կարող է առաջացնել մուրճով հարցեր լուծելու պատկերացումներ։

Հավելենք` հունիսի 20–ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններմ որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 21 կուսակցություն և 4 դաշինք։ 

Հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի ընտրություններից մեկ օր առաջ` հունիսի 19–ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular