ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս զառանցող իշխանություններին մնացել է 96 ժամ, իրենց վերջին հոգեվարքն են ապրում, ինչի վառ ապացույցը Սյունիքում իրենց հիստերիան էր․ Վահե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս զառանցող և հոգեվարքի մեջ գտնվող իշխանությանը մնացել է 96 ժամ։ Այս մասին այսօր Արթիկում նախընտրական քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

«Մեր ազգը հիմա ինքնամաքրվում է, ձևավորվում է նոր հասարակական զանգված, որը հարյուր հազարավոր, չեմ վախենում այդ բառից, մեր դաշինքի հետևից գալիս են»,– ասաց նա և նշեց, որ այսօր ամոթ է Ռոբերտ Քոչարյանին չսատարելը և նրա կողքի չլինելը։

«Այսպես տենդենց կա ամբողջ հանրապետությունում, ոնց որ բրենդ լինի ու շատ դրական բրենդ է»,–ասաց նա և նշեց, որ ներկայիս իշխանությունը վերջին հոգեվարքներն են ապրում, և դրա վառ ապացույցը Սյունիքում իրենց հիստերիան էր։

«Մենք գալիս ենք և հստակ մեզ հետ բերում են այն մարդկանց, որոնք ունակ են աշխատելու և ստեղծելու հանուն հայրենիքի։ Եթե ուզում ենք, որ մեր սերունդներն ապրեն Հայաստանում, ուրեմն ամսի 20–ին՝ համար 24, 24–ը ճիշտն է»,–ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular