ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 99, մահվան՝ մեկ նոր դեպք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հունիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 99 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 904-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 4490 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1094 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է մեկ մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5584-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 98 է, ընդհանուր առողջացածներինը՝ 215 533, փաստացի բուժվողներինը՝ 2787 (մեկ օրում ավելացել է 20-ով): Մեկ օրում արվել է 3666 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 134 905 թեստ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular