ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղապահներն ապահովում են ջրագծերի վերականգնման անվտանգությունը Արցախում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի երկու բնակավայրեր ջրով ապահովելու համար ջրագծերի անցկացման վերականգնողական աշխատանքների անվտանգությունը:

 

«Թաղավարդ ու Կարմիր Շուկա գյուղերում ջրամատակարարման վերականգնման աշխատանքներ են ընթանում», - ասել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Հովհաննիսյանը:

Նշվում է, որ մոտակա ջրատար կայանը գտնվում է սահմանազատման գծի մոտ, ուստի տեղի բնակիչները դիմել են ռուսական խաղաղապահ զորակազմի Հումանիտար արձագանքման կենտրոն՝ աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար:

«Պատերազմից հետո մենք այդ երկու գյուղերում ջրամատակարարման խնդիր ունեինք, դիմեցինք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին։ Շատ օպերատիվ արձագանքեցին, շատ շնորհակալ ենք դրա համար», - ասել է Հովհաննիսյանը։

Մասնավորապես, անմիջապես վերականգնողական աշխատանքների վայրում ռուս սակրավորները զննել են հարակից տարածն ու պայթյունավտանգ առարկաների որոնում կատարել, որից հետո թույլատրել են ինժեներական տեխնիկայի աշխատանքը:

20 կմ խողովակաշարի փոխարինումից հետո Ղարաբաղի երկու գյուղերի ավելի քան 2500 բնակիչներ կապահովվեն խմելու ջրով:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular