ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկ Մյասնիկովն ասել է՝ ինչպես պաշտպանվել Covid-19-ի երրորդ ալիքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը իր Telegram-ալիքի հետևորդներին պատմել է, թե ինչպես կարելի է պաշտպանել օրգանիզմը կորոնավիրուսային վարակի երրորդ ալիքի ժամանակ:

Որպես պաշտպանության գլխավոր միջոց նա նշել է ցանկացած հասանելի պատվաստանյութով պատվաստումը։

Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տվել հրաժարվել պատվաստումից առաջ հակամարմինների մակարդակը որոշելուց, ինչպես նաև հորդորել է, որ պատվաստվեն նաև հիվանդությունը հաղթահարած անձինք: Աշնանը, ըստ Մյասնիկովի, պետք է կրկնակի վերապատվաստում իրականացվի նրանց համար, ովքեր պատվաստում են ստացել անցյալ տարվա ձմռանը կամ այս տարվա գարնանը:

Բժիշկ-հեռուստահաղորդավարը կանխարգելիչ միջոց է անվանել ինտերֆերոն գամմայով քթի կաթիլները՝ նշելով, որ այս դեղը լավ արդյունքներ է ցույց տալիս:

Բացի այդ, չպետք է մոռանալ սոցիալական հեռավորության պահպանման և փակ տարածքներում մարդկանց մեծ կուտակումների սահմանափակման մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular