Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նման բառապաշարը ջարդում է հասարակության միասնականությունը, արժեքային դաշտում բոլոր կարմիր գծերը վերացվում են». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Որքան մոտենում է հունիսի 20-ը, իշխանության ղեկավարի քարոզարշավը ատելության նոր չափաբաժիններ է ստանում: Բացի հասցեական թիրախներ ընտրելուց, որոնց շարքում իրավաբանները, գիտնականները, հոգևորականներն ու նաև լրագրողներն են, Նիկոլ Փաշինյանն արդեն երկու օր է` մարզից մարզ է տանում հանդիպումներից մեկի ժամանակ «նվեր» ստացած մուրճն ու սպառնում, թե հունիսի 21-ից հետո «անձամբ է զբաղվելու ժանգոտած մեխերով»:

«Փաստի» հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը խոսեց վերոնշյալ վարքագծից բխող վտանգների մասին: «Ցավոք, այդ քաղաքական ուժն ապագայի մասին օրակարգ չի դիտարկում: Այն գրվածը, թե «ապագա կա», պարզապես անիմաստ երևույթ է, քանի որ քննարկում է միայն անցյալի մասին, այն էլ՝ անձնական դաշտի: Ծրագրի մասին ևս չի խոսում: Հաշվի առնելով այս ամենը՝ ամեն ինչ պարզ է: Ես անգամ մինչև քարոզարշավի սկսվելն եմ ասել՝ եթե որևէ մեկն օգտագործելու է «նախկին» եզրույթը կամ նախկինների թեման է քննարկելու, դուրս է մնալու քաղաքական հետաքրքրություններից»,-ասաց մեր զրուցակիցը:

Դիտարկելով նման բառապաշարի հնարավոր հետևանքները՝ նա շեշտեց. «Ամենավատը հենց հետևանքներն են. այդ բառապաշարը ձևավորում է այն խնդիրը, ըստ որի, ուրիշներն էլ են նույն բառապաշարով չափելու իրեն: Բայց այլ խնդիր էլ կա՝ ապագա սերունդների դաստիարակչական տեսանկյունից: Դա ջարդում է հասարակության միասնականությունը, ապագայի համար ևս, ցավոք, արժեքային դաշտում բոլոր կարմիր գծերը վերացվում են: Արժեքներ չունեցողների հասարակությունն էլ, գիտեք, թե ինչ հետևանք է ունենում: Մեծ հաշվով՝ հետևանքները միայն բացասական են, ինչի համար ցավում եմ: Մի կողմից՝ կարող են ասել՝ դե, խոսքի ազատություն է, բայց մյուս կողմից էլ՝ պետք է հասկանալ, որ կան օրենքներ: Ու ես ցավում եմ նաև, որ իրականության մեջ ԿԸՀ-ն չկարողացավ իր մեջ ուժ գտնել ու ազնիվ լինել: Այս առումով լավ կլիներ, որ ԿԸՀ-ի ղեկավարությունն ու ամբողջ թիմը փորձեր օրինակ վերցնել ՀՀ միակ պետական աշխատող ինստիտուտից՝ ՄԻՊ-ի թիմից: Գոնե պետք է փորձեր նմանվել այդ ինստիտուտին և ոչ թե ընկալվեր որպես ինչոր մի անատամ, անողնաշար երևույթ, որն անունով ընտրություններ կազմակերպող ինստիտուտ է, բայց չի կարողանում անգամ ձևակերպումներն ու որոշումները ճիշտ ներկայացնել: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, որի հետևանքները, ցավոք սրտի, արդյունքի իմաստով բոլորս ենք քաղելու»: Թևան Պողոսյանը նշեց, որ այս պարագայում նման ելույթներին պարզապես չհետևելը լավագույն տարբերակն է:

Անդրադառնալով հերթով ընտրվող վերոնշյալ թիրախներին՝ մեր զրուցակիցը մատնանշեց բաժանումների մասին. «Ես արդեն 3-4 ամիս է՝ ասում եմ, որ եթե այս ձևով շարունակվի, մենք կարող ենք քաղաքացիական բախումների վտանգներ ունենալ:Իսկ քաղաքացիական բախումների վտանգները դասական իմաստով են ձևավորվում. այսինքն, ովքեր են դասախոսները, ովքեր են գիտնականները, ովքեր են բիզնեսմենները, ովքեր են դատավարները, պետական չինովնիկները, մեծ հաշվով՝ ինչ-որ մի դաս է: Հիմա այդ դասերի հանդեպ ինքն ինչ-որ մի բան է լարում, որին հետո կարող է անվանել ժողովուրդ, որն էլ դասական բախումների հնարավորություն է դառնալու»,-նշեց մեր զրուցակիցը:

Իսկ նման բախումներ հրահրելու հնարավորություն իշխանության ղեկավարն ունի՞, թե՞ ոչ: Թևան Պողոսյանը նկատում է. «Համենայն դեպս, փորձում է: Հարցն այն է, թե հասարակությունը, մնացածները և այլ պետական ինստիտուտներ իրենց վարքագծով ու նաև խոսքով թույլ կտա՞ն դա, թե՞ ոչ: Հիմա պատկերացնենք՝ հունիսի 20-նն է ու ինչ-որ արդյունքներ են գրանցվում: ԿԸՀ-ի վարքագիծն ինչպիսի՞ն կլինի: Կամ, եթե գնացին խախտումների, ոստիկանները խախտողների ձեռքերը բռնելո՞ւ են, թե՞ ոչ: Իսկ եթե արդյունքը լինի, պետական մնացած ինստիտուտները կարողանալո՞ւ են այդ արդյունքների հիման վրա զսպել բոլոր մեխանիզմները: Եթե այդ ամենն աշխատի, բախումներ չեն լինի, եթե չաշխատեցին…»:

Անդրադառնալով արդեն այս փուլում առկա ատելության մթնոլորտին, բռնության դեպքերին, որոնց ենթարկվել են իշխանության ներկայացուցիչները, Թևան Պողոսյանը նշեց, որ այս խնդիրը մեկ այլ՝ ավելի ընդհանուր գաղափարի մեջ պետք է դիտարկել:«Սա այն ընդհանուր գաղափարն է, երբ, ցավոք, ոչ մի պետական ինստիտուտ չի աշխատում, ու մենք կաթվածահար, փլուզված պետություն ունենք: Եթե չկան պետական ինստիտուտներ, դրա համար էլ բռնությունն է սկսում գլուխ բարձրացնել: Սա ընդհանուր տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Մարդկանց հասցրել են մի վիճակի, որ ոչ թե պատրաստ են իրար լսել, միասին փորձել լուծումներ գտնել, այլ միանգամից հարցը բռունցքներով լուծելու խնդիր են դնում: Մինչդեռ այդ բռունցքների ուժն ավելի լավ կլիներ ունենային ժամանակին, երբ 44-օրյա պատերազմ էր, ձևավորվել էր հայրենական այն ընկալումը, ըստ որի, բոլորս միասին, մեկ բռունցք դարձած պետք է թշնամուն վերացնեինք, և ոչ թե հիմա դա իրար դեմ օգտագործվեր: Ցավալի իրավիճակ է: 7 ամսվա ընթացքում գործող իշխանությունը չգիտակցեց և հանուն պետության չհեռացավ՝ ձևավորելով մի իրավիճակ, որտեղ մենք սկսել ենք ոչ թե թշնամու, այլ իրար դեմ թշնամություն անել: Վերոնշյալը նաև այս իրողության գնահատականն է: Իսկ թշնամին այսօր օգտվում է մեր թուլություններից, իր շահերն է տանում առաջ, իսկ մենք որևէ գործողություն չենք անում»,- ընդգծեց նա:

Թևան Պողոսյանը շեշտեց՝ մեր անվտանգության գրավականը մեր միասնականությունն է: «Պետք չէ բաժանել, այլ պետք է միացնել: Երեք տարի ասել եմ, չի լսվել, վստահ չեմ, որ հիմա էլ է լսվելու, բայց նորից եմ ասում՝ մինչև մեր միասնականությունը չվերագտնենք, պարտվելու ենք: Եթե միասնականությունը չվերագտնենք, հետևանքը միշտ պարտությունն է լինելու: Այլ հարց է՝ դա կանեն բռնության, ատելության, թե բաժանելու գործիքով, բայց արդյունքը, միևնույնն է, պարտությունն է լինելու: Եթե ուզում ենք հաղթանակ ձևակերպել, յուրաքանչյուրս պետք է մեր բաժին քայլը գիտակցենք, անենք այն ու վերածնենք ազգային միասնականությունը: Մենք պետք է քաղաքական ազգ դառնանք: Գլխավոր խնդիրը սա է:

Ազգային երազանքով նպատակ պետք է ունենանք ու հասկանանք, թե ինչ ենք անում, որպես ազգ, պետություն, երկիր՝ գոյատևելո՞ւ ենք, թե՞ ոչ, և որն է լինելու մեր ազգային երազանքը: Մինչև 10 միլիոնով քաղաքական ազգ չդառնանք, ամեն ինչ դժվար է լինելու: Քանի դեռ այս ամենը ցեղային մակարդակի վրա է, խնդիրներ ենք ունենալու: Մենք բոլորս պետք է ընկալենք, որ կան արժեքներ, որոնցով պետք է ձևավորենք մեր քաղաքական ազգը, փոխենք մեր մտածելակերպը, բարեկեցության ընկալումը: Մեր արժեքային արմատները ևս պետք է վերագտնենք: Եթե մեր ազգային արժեքային դաշտը վերգտնենք ու դառնանք քաղաքական ազգ, այդ ժամանակ պետականությունը կձևավորվի: Մեզ պետք է վերականգնել ազգային պետականության ինքնությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
Ամենադիտված