ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ ո՞ւր է տանում այդ ոստիկաններին, Սև լի՞ճ․ Վահե Հակոբյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը վաղը գնալու է Սյունիք և Երևանից տանելու է 1400 ոստիկան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխող կուսակցությունը քաղաքական հոգեվարքի մեջ է, դա փաստ է։ Այս մասին այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

«Էնքան պառակտեցին ազգը, որ պառակտումը մտավ իրենց թիմ ու հիմա իրենց թիմակիցներից շատերն արդեն համակերպվել են պարտության հետ և չեն ուզում կիսել իրենց առաջնորդի ո՛չ պատասխանատվությունը, ո՛չ էլ ճակատագիրը»,– ասաց նա։

Վահե Հակոբյանը հայտնեց, որ վաղը Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք և միայն Երևանից 1400 ոստիկան է տանելու։ «Այդ ո՞ւր է տանում այդ ոստիկաններին, Սև լի՞ճ»,– ասաց նա։

Վահե Հակոբյանը նշեց, որ իրենք գալիս են, որ բոլորին ճանաչեն ամեն տեղ իր արած գործերով։ «Մենք գալիս ենք, որ միավորենք ազգը, մենք հոգնել են թշնամանքից, ստից, մենք բերելու ենք հանգստություն մեր ազգին և իրար հետ անցնելու ենք շատ դժվար ճանապարհ»,–ասաց նա և հարց բարձրացրեց, որ եթե ոչ իրենք, ապա ով։

«Ամսի քսանին համար 24, բոլորս մեկ մարդու պես դեպի ուժեղ Հայաստան»,–ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular