ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հարբած զանգել է Էջմիածնի քաղաքապետին ու վերջին հայհոյանքները տվել. մանրամասներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Mediaport Տելեգրամ-ալիքը մանրամասներ է հայտնել Պապիկյան–Գասպարյան սկանդալային զրույցից, որին նախորդել են Նիկոլ Փաշինյանի զանգն ու հայհոյանքները։

 Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի՝ երեկ հրապարակված սկանդալային զրույցը, որում Գասպարյանը ասում է, որ «Փաշինյանի հոգեկանը չի դիմանում» և «նա հանուն պետության պետք է գնա»,  տեղի է ունեցել հունիսի 7-ին։ Տեղեկությունը հայտնում է Mediaport Տելեգրամ–ալիքը և մանրամասներ ներկայացնում տեղի ունեցած զրույցից։

Նշենք, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին այցելել էր էջմիածին։

«Էջմիածնում տեղի ունեցած սակավաթիվ նախընտրական հանրահավաքից հետո, Փաշինյանը հարբած զանգել է Դիանա Գասպարյանին, նրա հասցեին վերջին հայհոյանքները տվել՝ մեղադրելով 2 տարում իր ողջ ռեսուրսը մսխելու մեջ: Փաշինյանը ծնող է հայհոյել Գասպարյանին, սպառնացել է, որ ընտրությունից հետո մաքրելու է իր շրջապատը և սկսելու է հենց Էջմիածնից: Դիանա Գասպարյանը զանգել է Սուրեն Պապիկյանին՝ տեղեկացնելու, որ հրաժարականի դիմում է գրում, Սուրեն Պապիկյանը փորձել է կանգնեցնել»,–գրում է տելեգրամ ալիքը։

 

Հիշեցնենք` համացանցում երեկ տարածվեց  Սուրեն Պապիկյանի և Դիանա Գասպարյանի զրույցը:

Դիանա Գասպարյանը դժգոհում է Նիկոլ Փաշինյանից` հայտարարելով, թե վերջինս հանուն պետության պետք է հեռանա. «Թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»:

Ի պատասխան նրան` Պապիկյանը հորդորում է պահպանել հանգստություն։

 Sputnik.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular