ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 14)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Արյան դոնորների համաշխարհային օր, Հայաստան ` Բռնադատվածների հիշատակի օր, Լատվիա և Լիտվա՝ կոմունիստական ռեպրեսիաների զոհերի հիշատակի օր, Պարագվայ՝ Խաղաղության օր, Ռուսաստան՝ միգրացիոն ծառայության աշխատողների օր, ԱՄՆ՝ Ամերիկյան դրոշի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1225 – Կոստանդին պայլը իր 13-ամյա որդի Հեթումին ամուսնացրել է Զապել թագուհու հետ և նրան հռչակել Կիլիկիայի թագավոր:
1712 – ծնվել է հայ մեծանուն աշուղ, բանաստեղծ Սայաթ-Նովան:
1869 – հիմնվել է Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը:
1912 - ծնվել է երկրաբան Արշալույս Գաբրիելյանը:
1915 – երիտթուրքերը Կարինում իրականացրել են հայ բնակչության զանգվածային ջարդեր:
1934 - ծնվել է հայ խորհրդային քիմիկոս Գուրգեն Մարտիրոսյանը:
1949 - Հայաստանից արտաքսվել է մոտ 13 000 մարդ, որպես ժողովրդի թշնամի։
1983 - Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան Բելգիայի կոնսուլ Դուրսուն Ակսոյը գնդակահարվել է իր ավտոմեքենայում, երեք հայկական խմբեր, որոնց թվում նաև  ԱՍԱԼԱ-ն հայտարարել են , որ իրենք են դա իրականացրել։
2006 - առաջին անգամ Հայաստանի բռնադատվածներն ու նրանց զավակները հավաքվել էին մայրաքաղաք կենտրոնում նշելու Բռնադատվածների հիշատակի օրը: 
2010 - Երևանում սկսվել է թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի (IATC) հերթական համաժողովը:
2013 - Երևանում ելույթ է ունեցել ռուսական հայտնի ДДТ ռոք խումբը իր կամերային Սոլնիկ համերգային ծրագրով:
2018 - Մոսկվայում առաջին անգամ հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 
2019 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:
2020 - Իրավապահները  վաղ առավոտվանից խուզարկել են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատունը, Ծառուկյանը տարվել է ԱԱԾ հարցաքննության:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

325 - Նիկեե քաղաքում բացվել է առաջին Տիեզերաժողովը քրիստոնեության պատմության մեջ:
1736 - ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս և ռազմական ինժեներ, էլեկտրաստատիկայի հիմնական օրենքը հայտնագործած Շառլ Օգյուստ Կուլոնը:
1775 - ստեղծվել է ԱՄՆ-ի բանակը:
1777 – հաստատվել է ԱՄՆ-ի դրոշի առաջին տարբերակը:
1783 - Հարավային ծովածոցի արևելյան հատվածում սկսել են կառուցվել ապագա Սևաստապոլ քաղաքի առաջին  տները:
1807 – Ֆրիդլանդ քաղաքի (ներկայումս Պրավդինսկ) մոտ ֆրանսիական զորքը Նապոլեոն Բոնապարտի հրամանատարությամբ պարտության է մատնել ռուսական զորքին:
1834 - Իսահակ ֆիշերը արտոնագրել է հղկաթուղթը:
1846 - Կալիֆորնիական Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը Մեքսիկայից:
1859 - Չեչնիան միացվել է Ռուսական կայսրությանը:
1864 - ծնվել է գերմանացի հոգեբույժ և նյարդաբան Իլոիս Այցգեյմերը:
1900 - Հավայան կղզիները հայտարարվել են ԱՄՆ-ի տարածք: 
1905 - Պոտյոմկին զրհանավի վրա սկսվել է նավաստիների ապստամբությունը:
1921 - Անգլիայի գաղութների հարցով նախարար Ուինստոն Չերչիլը հայտարարել է , որ Միջագետքի անգլիական իշխանությունը փոխվելու է արաբական կառավարությամբ:
1928 – ծնվել է Կուբայի հեղափոխական գործիչ Չե Գևարան:
1940 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը գրավել են Փարզը:
1946 - ծնվել է ամերիկյան միլիարդատեր, ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:
1956 - անգլիական զորքերը լքել են Սուեզի ջրանցքի տարածքը. Եգիպտոսը ազգայնացրել է Սուեզի ջրանցքը:
1969 - ծնվել է հանրահայտ գերմանացի թենիսիստուհի Շտեֆի Գրաֆը:
1982 - Մեծ Բրիտանիայի հաղթանակով ավարտվել է Ֆոլկլենդյան պատերազմը:
1985 – ստորագրվել է Շենգենյան համաձայնագիրը:
1986 – վախճանվել է արգենտինացի նշանավոր գրող Խորխե Լուիս Բորխեսը:
1995 - Շամիլ Բասաևի հրոսակախումբը Բուդյոնովսկ քաղաքի հիվանդանոցում պատանդ է վերցրել ավելի քան 1600 քաղաքացու:
2014 - Լուգանսկում խփվել է Իլ-76 ուղևորատար ինքնաթիռը՝ զոհվել են 49 մարդ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular