Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հինգ տարածված «միֆ» քաղցկեղի մասին, որոնց ժամանակն է դադարել հավատալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղցկեղը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Այս հիվանդությունը կարող է ախտահարել գրեթե բոլոր օրգաններն ու հյուսվածքները և ախտորոշվել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։ Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց վաղ ախտորոշումը բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, սակայն խնդիրն այն է, որ օնկոլոգիական հիվադությունները կարող են բավական երկար ժամանակ զարգանալ առանց ախտանշանի ու մնալ աննկատ, ինչի պատճառով էլ հաճախ հայտնաբերվում են միայն զարգացման ուշ փուլերում, երբ բուժումն արդեն անարդյունավետ է լինում։

Քաղցկեղի հետևանքով մահացության նման բարձր մակարդակն ու բուժմանը դրա վատ արձագանքը հանգեցրել են հիվանդության մասին բազմաթիվ թյուր կարծիքների ձևավորման, որոնց մարդիկ դեռ շարունակում են հավատալ, ինչն էլ ավելի է նպաստում վախի ու խուճապի տարածմանը։ Սա կարող է բավական լուրջ խնդիր դառնալ ու բացասաբար անդրադառնալ թերապիայի արդյունավետության վրա, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ տարածված «միֆ» քաղցկեղի մասին, որոնց ժամանակն է դադարել հավատալ։

Քաղցկեղով հնարավոր չէ վարակվել

Բոլորին էլ հայտնի է, որ քաղցկեղը վարակիչ հիվանդություն չէ, սակայն քչերը գիտեն, որ կան հեշտությամբ փոխանցվող որոշ վիրուսներ, որոնք կարող են նպաստել օնկոլոգիական հիվանդությունների զարգացմանը։ Օրինակ՝ նման վիրուսների շարքին են դասվում մարդու պապիլոմավիրուսի որոշ տեսակները, որոնց պատճառով վերջին 10 տարում կտրուկ աճել է բերանի խոռոչի ու կոկորդի քաղցկեղի դեպքերի թիվը։ Քաղցկեղի այս տեսակների 10 դեպքից 7-ը պայմանավորված են լինում հենց այս վիրուսով, ուստի դրանով վարակումը կանխելը շատ կարևոր է։

Բջջային հեռախոսներն ու շաքարի փոխարինիչները քաղցկեղ են առաջացնում

Ուռուցքաբան Ջեք Ժակոբի խոսքով՝ չկա որևէ գիտական ապացույց, որ բջջային հեռախոսներն ու քաղցրացուցիչները կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Այս «միֆը» ի հայտ է եկել դեռ նախորդ դարի 70-ական թվականներին։ Ընդ որում՝ ԱՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ ուռուցքի զարգացման և բջջային հեռախոսների ու շաքարի փոխարինիչների միջև որևէ կապ չկա։

Թխամաշկ մարդիկ մաշկի քաղցկեղի նկատմամբ իմունիտետ ունեն

Մարդու մաշկի գույնն այս դեպքում որևէ նշանակություն չի ունենում, քանի որ մելանոմայի զարգացման հավանականությունը բոլորի դեպքում էլ հավասար է։ Ավելին՝ թխամաշ կամ սևամորթ մարդկանց դեպքում այս հիվանդության առաջին ախտանշանները հայտնաբերելն ավելի դժվար է լինում։

Ճարպակալումն ու քաղցկեղը որևէ կապ չունեն միմյանց հետ

Ամերիկացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ մյուսներից շատ ավելի հաճախ են բախվում երիկամների քաղցկեղի, վահանագեղձի քաղցկեղի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի և անգամ կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման խնդրին, ուստի նման վտանգավոր հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է առաջին հերթին ազատվել ավելորդ քաշից։

Արևայրուքի առաջացումը խթանող նյութերը պաշտպանում են մաշկը

Նման միջոցներն իսկապես որոշ չափով պաշտպանում են մաշկը, սակայն դրանց SPF մակարդակը չի գերազանցում 3 միավորը, ինչը չափազանց ցածր է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից լիովին պաշտպանվելու համար։ Նման դեպքերում բավական կլինի մեկ անգամ արևային այրվածք ստանալ ռիսկային խմբում հայտնվելու համար։

Նյութի աղբյուրը՝ actualnews.org

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ռուսաստանցիներին պատմել են պատվաստման ժամանակ ալկոհոլային հարբեցողության անթույլատրելիության մասինՇրջանների զգալի մասում հիմնականում սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը ՀայաստանումԴա անհավանական է. 75-ամյա Շերը զբոսնել է քիփ տաբատով ցուցադրելով մարմնի հրաշալի կառուցվածքըՓորձագետ. որոշ հայ ընդդիմադիր քաղաքական ուժեր գերագնահատել են իրենց մեդիա հնարավորություններըԻնչ մրգեր եւ հատապտուղներ պետք է օգտագործել շոգինՏարոն Սիմոնյանն ասել է, թե ինչով է զբաղվելու Ազգային ժողովից հեռանալուց հետոԲելոռուսն օգնում է Ադրբեջանին լրտեսել ՀայաստանինՆշված հասցեներում լույս չի լինի․ ՀԷՑԱյս պահին Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ․ Մանե Թանդիլյանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանըԻնչպես են փորձում Լեռնային Ղարաբաղում կրկնել Ուկրաինական սցենարըՄԻՊ-ին ահազանգեր են ստացվել, որ ադրբեջանական ԶՈՒ-երը Վերին Շորժայի ուղղությամբ կրակել են նաև հուլիսի 24-ինԻշխանությունները չեն կարողանում մարսել հանրության լայն աջակցությունը սյունեցիներին. «Հայաստան» դաշինքՎարանդայում զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել․ ԱԻՊԾ Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր (լուսանկար)Առաջին հերթին պետք է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունըՍիրելի ուսուցիչներ, առաջիկայում մի հետազոտություն ենք իրականացնելու. ԿԳՄՍ փոխնախարարԱրմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է Արթուր Դավթյանի մրցելույթինՀայկական կողմից այս ամենին դիմադրություն չկա«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելԱդրբեջանն ամեն ինչ անում է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունըՀակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով վիրավորված 3 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ հրապարակվել են նրանց անունները․ ՔԿԻնչի՞ց էր բողոքում Լավրովը, և ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի ուղղությամբԱվստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրինՆիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի առաջին նիստը (տեսանյութ)Ոստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը Մասնագետը նշել է՝ որ հիվանդությունների դեպքում է ձմերուկը հակացուցված ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի ռազմական կցորդին ԵԽԽՎ հատուկ զեկուցողը կայցելի Բաքու. զեկույցը կհրապարակվի սեպտեմբերին Կապանում 42-ամյա տղամարդն ընկել է ձորն ու մահացել Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի անհայտ շտամ է հայտնաբերվել Աֆղանստանում պարետային ժամ է սահմանվել Հայաստանի առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Ինչպե՞ս ազատվել ատամների դյուրազգացությունից. 4 օգտակար խորհուրդ Կո՞ւտ, թե՞ փափուկ բարձ Հայաստանի գլխի տակՍերգեյ Շոյգուն և Շերալիզ Միրզոն քննարկել են Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը Նավթի գներն աճել են Նորագյուղ թաղամասում նռնակ է հայտնաբերվել Կորոնավիրուսի Դելտա շտամը գերիշխող է դարձել Եվրոպայում Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիԱլիևը շարունակում է լկտիանալՈրոնողական աշխատանքերն այսօր իրականացվում են Վարանդայի շրջանում. Արցախի ԱԻՊԾ Ալյումինի գինն աճել է, մոլիբդենի գինը` նվազել․ LME Նա ինքներս մեզ լսելի դարձրեց. քաղաքացիները վերջին հրաժեշտը տվեցին Ջիվան Գասպարյանին NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը՝ մահակ ընդդիմության դեմ Նիհարելուն խանգարող 5 ըմպելիք Երևանում Mercedes մակնիշի ավտոմեքենա է այրվել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ՌԴ-ում ինքնաթիռ Է կործանվել.կան զոհեր (տեսանյութ) Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է․ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը
Ամենադիտված