ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք տարվա ասֆալպատման աշխատանքների արդյունքում Սուրեն Պապիկյանը դարձել է դոլլարային միլիոնատեր. Սայաթ Շիրինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Նկարում, «անմեղ» դեմքով երիտասարդը Սուրեն Պապիկյանն է, նույն ինքը՝ ասֆալտագետը։
Վերջին երեք տարիների ընթացքում այս իշխանությունների միակ «լավ գործը» որ արել են, դա ասֆալտապատման աշխատանքներն են, քանզի այստեղ փող կա, շատ փող։
Շատ հետաքրքիր սխեմա է գործում՝ ատկատների և թալանի։
Սխալված չեմ լինի ասել, որ մրցույթ չի հայտարարվել և գնումները կատարվել է մեկ անձից, իսկ, եթե ձևական հայտարարվել է, ապա մրցույթի հաղթող են ճանաչվել բացառապես իրենց փոխկապված ընկերությունները։

Ուշադրություն, բոլոր դեպքերում էլ ընկերություններին բիտում մատակարարել է «Լիմոն» ընկերությունը, որը պատկանում է Խաչատուր Սուքիասյանին ՝ գռզոյին։
Երեք տարվա ասֆալպատման աշխատանքների արդյունքում Սուրեն Պապիկյանը դարձել է դոլլարային միլիոնատեր, հասկանալի է որ հսկայական շահույթ է ապահովել իր հիմնական փայատիրոջը՝ նիկոլին և իհարկե գռզոն կրկնապատկել է իր ունեցվածքը։
Բա ասում եք թալան չկա։
Ամսի 20-ից հետո, ի թիվս այլ հանցագործությունների սա էլ կբացահայտենք։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular