ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հույս ունի, որ ՀՀ քաղաքացիների առնվազն 63 տոկոսը կընտրի ՔՊ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

«Ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առնվազն 63 տոկոսը հունիսի 20-ին կգնա ընտրատեղամաս և կընտրի ՔՊ կուսակցության թեկնածուներին։ Եվ Հայաստանում հաստատված թավշյա իշխանությունը կփոխարինենք պողպատյա իշխանությամբ»,-Լոռու մարզկենտրոն Վանաձորում ամփոփելով քարոզարշավը, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ում ժողովրդի քվեն այլևս երբեք չի կարող կեղծվել։ Նրանք, ովքեր կփորձեն ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցություն գործել, հերթով հայտնվելու են բանտերում, իսկ այն չինովնիկները, ովքեր այս ընթացքում, այսպես ասած՝ դուրս կսպրդեն ինչ-ինչ պատճառներով իրավապահների տեսադաշտից, բոլոր այդ անձանց, անկախ նրանից՝ պետական տեղական ինքնակառավարման, թե մասնավոր հատվածի ղեկավարներ են, մենք գալու ենք ձեզնից յուրաքանչյուրի հետևից»,- զգուշացրեց Փաշինյանը։

«Ես ժողովրդին ասում եմ՝ եթե մարդիկ ուզում են ձեր անուններով ցուցակներ կազմել, հայտնի տխրահռչակ ցուցակներ, դուք ինքներդ վերցրեք թուղթն ու գրիչը և կազմեք ահա այդպիսի մարդկանց ցուցակները, որպեսզի մենք հունիսի 21-ից անմիջապես զբաղվենք այդ մարդկանցով»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

 
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular