Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանության վերարտադրման դեպքում պետք է խաչ քաշել ոչ միայն պետության, այլև հայ ազգի հեղինակության վրա. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 10-ից դասական քաղաքական դաշտում, չհաշված մի քանի ուժերի մանևրները, եղել է «կոնսենսուս մինուս մեկ» սկզբունքը, և այս վիճակը չի ստեղծվել քարոզարշավի ընթացքում, ուղղակի այսօր շեշտադրումները սրվել են. միաժամանակ, կան ուժեր, որոնք շարժվում են «հասկանանք՝ քամին ուր է փչում, կողմնորոշվենք» սկզբունքով, իրենք էլ հասկանում են, որ շեմը չեն հաղթահարի, բայց իրական ընդդիմությունից ձայներ են փախցնում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«Կեղծ ընդդիմադիրներն իրենց խոսքը, թվում է, ուղղում են Փաշինյանին, բայց իրականում հարվածում են նրա հիմնական մրցակիցներին։ Սա տեխնոլոգիա է, երբ այդ քաղաքական ուժերը փորձում են տեղավորվել, և ով էլ հաղթի՝ ասեն, որ օգնել են իրենց, այսինքն՝ լղոզում են պատասխանատվությունը և դիվիդենտներ քաղում՝ անկախ արդյունքից։ Եթե նորմալ իրավիճակում գտնվեինք և նախընտրական փուլում նման դրսևորումներ լինեին, կասեինք՝ սա սովորական քաղաքական պայքար է, բայց այսօրվա իրավիճակում անսկզբունքայնությունը, որի արդյունքը երկրի տորպեդահարված վիճակին նորից հարվածելն է, անընդունելի է»,- ասել է վերլուծաբանը:                                                                                                          

Ըստ Բեքարյանի՝ եթե իշխանությունը վերարտադրվի, կեղծ ընդդիմադիրները կվաճառեն իրենց ծառայությունները նրանց. «Մենք այն իրավիճակում չենք, երբ դասական քաղաքական մոտեցումները կարող են մարսվել, և խոսքը ոչ միայն անծանոթ ուժերի, այլև իշխանության և երկու խորհրդարանական ընդդիմադիրների մասին է։ Նրանցից մեկն առնվազն խոսքի մակարդակով բացառել է կոալիցիան ՔՊ-ի հետ, մյուսը դա չի էլ բացառել։ Մենք ամեն օր բարկանում ենք հերթական դրվագի վրա՝ մոռանալով, որ ունեցել ենք տրամաբանական այնպիսի խեղում, որից հետո սա սպասելի էր»:

Նախկին պատգամավորի կարծիքով՝ ինչպես մաթեմատիկայում, այնպես էլ քաղաքականության մեջ ենթադրության վրա չի կարող ճշմարտություն կառուցվել. «Նոյեմբերի 10-ից հետո նրանք իշխանության են, հիմա մեզ վրա են զարմանում աշխարհում, ասում են՝ եթե այս իշխանությունը դեռևս կա և հավակնում է վերարտադրվելու, ինչո՞ւ եք զարմանում ամենօրյա ցինիզմի և տխմարության վրա։ Որևէ ազգի և պետության համար մենք այսօր հարգանքի որևէ հիմք չենք տալիս, քանի որ ցանկացած մտածող մարդ, եթե տիրապետում է իրավիճակին և հետևում է մեզ, չի կարող հարգել այս վիճակը»:

Վերլուծաբանի պնդմամբ՝ այս իշխանության վերարտադրման դեպքում պետք է խաչ քաշել ոչ միայն պետության, այլև հայ ազգի հեղինակության վրա, դա դեմ է բնության ու տրամաբանության օրենքներին: «Եթե մեր ազգի միջինացված պատկերով հարգանքի որոշ նշույլներ ունենք, դա մենք ռումբով պայթեցնում ենք։ Քվեարկության հայտարարվելիք թվերը տարբերվելու են իրականությունից, քանի որ առնվազն վարչական ռեսուրս է օգտագործվելու, այսինքն՝ պատկերն ինքնին աղավաղված է լինելու։ Իշխանության հողը ոտքի տակից գնում է, նրանց համար կարմիր գծեր գոյություն չունեն»,- ամփոփել է Կարեն Բեքարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Եթե շենքում մի շաշ է լինում, ողջ շենքը ամաչում է. հիմա մենք այս ամոթը մեզ վրա՞ ենք թողնելու. ՔոչարյանՆիկոլը հոգևարքի մեջ է.Հրանտ ԲագրատյանԱնհերքելի ապացույց․ Ադրբեջանը գերիներին պահում է քաղաքական սակարկությունների համար․ ՄԻՊԱյսպիսի վարքագիծ ոստիկանության կողմից դեռ չէր արձանագրվել. Արամ ՎարդևանյանՄենք այն ժամանակ շատ ավելի մեծ գումարներ ենք ներդրել աղետի գոտում․ ՔոչարյանՇուշիի սիմվոլիկ նշանակությունը Հայաստանի և հայ ժողովրդի համարՆախընտրական խախտումների մասին ահազանգում են դիտորդներըՔաղաքական դիսկուրսը նորից վերադարձել է քաղաքական դաշտ․ Վիկտոր ՍողոմոնյանԱլիևի այս որոշումը ճակատագրական հետևանքներ կունենա ինչպես իր իշխանության, այնպես էլ Ադրբեջան պետության համար. ՂազինյանԱվարտվել է Պուտինի և Բայդենի հանդիպումըՔիչ անց Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կսկսվի մեր 14 տղաների դատավարությունըԷրդողանի խոսքով՝ Շուշին ապագայում կդառնա թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքըԹուրք-ադրբեջանական տանդեմի այցը Շուշի սիմվոլիկ նշանակություն ունի«Թուրքիան և Ադրբեջանը կկառուցեն նոր Ղարաբաղ»․ Էրդողանը խոսել է Շուշիի, «Զանգեզուրի միջանցքի», Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին Մեր կյանքում վերջին 3 տարում մի բան փոխվել է՝ «Շիշ բռնողը» փոխարինվեց «Չագուչ բռնող»-ով․ Վահե Հակոբյան (տեսանյութ)Համակարգ կա, որով հնարավոր է խափանել ԱԹՍ-ների կառավարումը. ինչու չեն արել՝ չգիտեմ. Ռոբերտ ՔոչարյանԴոլարի փոխարժեքը նվազեց 515 դրամից. եվրոն ևս էժանացել է «Գազպրոմ Արմենիան» պատասխանել է Փաշինյանի՝ «ժողովրդի դեմ աշխատելու» մեղադրանքին Հայաստանում նախընտրական գործընթացը նորմալ է ընթանում. ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար Ժնևում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը Հրապարակվել են օտար լեզուների միասնական քննությունների արդյունքները Պետք է ռուսական ներկայությունը սարքենք ժամանակակից. Քոչարյանը` 102-րդ ռազմաբազայի մասին Գորիսի բնակիչը, ներկայանալով որպես ադրբեջանցի զինծառայող, թրաֆիքինգի է ենթարկել Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողների՝ իգական սեռի հարազատներին Շահումյանի շրջանը ԼՂՀ անբաժանելի մասն է, Արցախի պատմական տարածքը, որտեղ մեր ժողովուրդն իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և հետագայում ստեղծել պետականություն․ Արցախի ԱԳՆ Կենտրոնական բանկը խստացնում է վարկեր տրամադրելու կանոնները Ի՞նչ է սպասվում Փաշինյանի պարտությունից հետո․ Փարաքարը փակելու հրամայականը Եթե կողմ ես Էրդողանին նաև Սյունիքում տեսնելուն, ուրեմն գնա և քվեարկիր Փաշինյանի օգտին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է երկիրը տարել պարտության Արցախում քրգործ է հարուցվել Ասկերանում ադրբեջանցիների կողմից հայերի գերեզմանները քանդելու դեպքի առթիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄենք մուրճը կօգտագործենք միայն նպատակային. Ռոբերտ Քոչարյան «Հայաստանը պետք է դասեր քաղի տարածաշրջանի գործընթացներից». Չավուշօղլու Հայաստանը կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին․ զրկե՛լ Փաշինյանին այդ շանսից «Նիկոլը արդեն իսկ պարտվել է. մնում է քվեարկությանն ակտիվ մասնակցությամբ արձանագրենք այս իրողությունը». Գեղամ Նազարյան Բաքվում այսօր կսկսվի հայ գերիներից 14-ի դեմ քրեական գործով դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ Scrabble խաղԻնչի՞ մեջ է ուժը. ինչպե՞ս է Լեռնային Ղարաբաղի պատերազմի պարտությունը փոխել ուժերի հարաբերակցությունը հայկական քաղաքականությունումՊատմության այս օրը (հունիսի 16)Պրոգրեսիստ դեմոկրատները Բայդենին կոչ են արել՝ համագործակցել Ռուսաստանի հետ «Անթույլատրելի են մուրճի անընդհատ ցուցադրությունն ու պատկերավոր համեմատությունները, ինչը մարդկանց մոտ կարող է առաջացնել մուրճով հարցեր լուծելու պատկերացումներ»․ Արմեն Թաթոյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթների մասին Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա զոհԱյս զառանցող իշխանություններին մնացել է 96 ժամ, իրենց վերջին հոգեվարքն են ապրում, ինչի վառ ապացույցը Սյունիքում իրենց հիստերիան էր․ Վահե Հակոբյան Գազ չի լինի հետևյալ հասցեներումՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 99, մահվան՝ մեկ նոր դեպքԸնդդիմությունը տուրք չտվեց Փաշինյանի սադրանքին․ սյունյաց «արշավանքը» ձախողվեց ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց Սպանություն՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիումՆավթի գներն աճել են Խաղաղապահներն ապահովում են ջրագծերի վերականգնման անվտանգությունը Արցախում Հրդեհ Արեգնադեմ գյուղում
Ամենադիտված