ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գիտակցաբար ռիսկի է դիմել և դրա հետևանքով ունենք այն ինչ ունենք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Երկու օր առաջ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը զինվորների գումարները Մոնտե Կառլոյում կրվել է, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ ժամանակ է տվեց դա ապացուցելու համար` հակառակ դեպքում ՀՀ երրորդ Նախագահը խոստացավ Փաշինյանի վերաբերյալ այնպիսի փաստ ներկայացնել, որ ողջ ազգը կթքի նրա վրա։

Սակայն Նիկոլ Փաշինյանը 24 ժամվա մեջ որևէ փաստ չի ներկայացրել, իսկ Սերժ Սարգսյանն իր խոստման համաձայն երեկ հրապարակեց մի ձայնագրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել 2018 թվականին։

Ձայնագրության համաձայն Նիկոլ Փաշինյանը իրեն գժի տեղ է դրել և փակել Արցախի խնդրի լուծման մասին խոսակցությունները։ Այս ամենը մեծ արձագանքի արժանացավ հանրության կողմից․ ոմանք պնդում էին, որ դա սկանդալային ձայնագրություն է, իսկ ոմանք էլ մտածում էին, որ Սերժ Սարգսյանը իր այդ ձայնագրությամբ օգնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին բարձրացրեց իր վարկանիշը։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

Հարցին, թե իրականում այս ձայնագրությունը ինչով օգնեց կամ վնասեց վարչապետի պաշտոնակատարին՝ Արմեն Բաղդասարյանը պատասխանել է․ «Ձայնագրությունը իրականում վնասեց Նիկոլ Փաշինյանին, քանի որ դա ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար ղարաբաղյան բանակցությունների 25 տարիների ընթացքը փորձել է շեղել, ամբողջ տրամաբանությունը փոխել, սկսել իր կետից, ինչն ավարտվել է կատարյալ ձախողմամբ: Այդ ձայանգրությունը ցույց տվեց, որ Փաշինյանը դա արել է գիտակցաբար, ռիսկի է դիմել առանց հասկանալու, որ ռիսկի դիմելու իրավունք չուներ և արդյունքում ունենք այն, ինչ ունենք»։

Հարցին, թե հրապարակված ձայնագրությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանի համար՝ քաղաքագետը պատասխանել է․ «Նախ այդ ձայնագրությունը բացասական հետևանքներ կունենա Հայաստանի համար այն առումներով, որ եթե պետության ղեկավարը այլ երկրների ղեկավարների մոտ իրեն գժի տեղ է դնում՝ դա համարելով տակտիկական քայլ և այդ մասին բարձրաձայն ասում է, իհարկե, դրանով այդ պետության ղեկավարի միջազգային վարկանիշն ու հեղինակությունը կտրուկ նվազում են: Եվ Սերժ Սարգսյանը իր այդ քայլով հարվածել է Նիկոլ Փաշինյանին, բայց հարվածի տակ է հայտնվել նաև Հայաստանը՝ իր միջազգային հեղինակությամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում երկիր է ներկայացնում, և այդ երկրի վարկն է նվազում, երբ տվյալ ղեկավարն իրեն գժի տեղ է դնում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular