ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամոթ է խոսել հնդկական սենտիմենտալ կինոյի այդ տեսարանների մասին․ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին, որ պատրաստ է բոլոր հայ գերիների դիմաց իր որդուն տալ Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներողություն դուք սկսեցիք մի գարշելի փաստից, գերի տալու այդ հնդկական սենտիմենտալ կինոյի տեսարաններից, ամոթ է դրա մասին խոսելը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ է իր որդուն տալ Ադրբեջանին՝ մյուս հայ գերիների փոխարեն։

«Ուղղակի ամոթ է մեր ժողովրդի համար»,–ասաց նա՝ նշելով, որ գերիների վերադարձի, սահմանների չճշտվածության խնդիրները պետք է լուծի Հայաստանի իշխանությունը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ։

«Հիմա ես ինչ էլ ասեմ, որևէ փաստ չունեմ, որ դա ինչ–որ ձևով կարող է լուծվել։ Պետք է Հայաստանում ստեղծվի մի նորմալ կառավարություն, որ կարողանա արժանապատիվ կերպով համագործակցել իր պարտնյորների և հակառակորդների հետ»,–ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular