ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանի ռումբը․ Անհապաղ ազատվել ազգային անվտանգության սպառնալիքից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի երրորդ նախագահ՝  Սերժ Սարգսյանը,  երեկ՝ 24 ժամը լրանալուն պես, հրապարակեց իր խոստացած ձայնագրությունը Նիկոլ Փաշինյանի մասին, որտեղ վերջինս խոսում է ղարաբաղյան բանակցություններից։

Փաշինյանը  նշում է,  որ  2018 թվականի մայիսին՝  Սոչիում իրեն են մոտեցել Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն,  ասել, որ ինքն ունի ժողովրդական մեծ վստահություն ու դա պատմական շանս է  Ղարաբաղի հարցը լուծելու համար, և կրկին առաջարկել են Լավրովյան պլանը, իսկ Փաշինյանը նշել է, թե առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման դա ընդհանրապես քննարկելու թեմա չէ։ 

Ապա Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասում է «Ինձ համար պարզ էր, էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից  թռնելթռնել, ուրիշ տեղ հայտնվել։  Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, մի քիչ գժի տեղ դնելով, կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, բայց դա կլինի, պետք է այդ կոնվեյերի վրայից դուրս պրծնել»։

Կարճ ասած, այդ ձայնագրությունն ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ տապալել է բանակցային գործընթացը՝  պատերազմ է բերել հայ ժողովրդի գլխին,   Ռուսաստանին և ՀԱՊԿ գործընկերներին մեղադրել ապրիլյան պատերազմի մեջ:

Մինչ ձայնագրության հրապարակումը,  Փաշինյանն ու իր կողմնակիցները  մարագ մտած կատվի պես, ժամերն էին հաշվում, իսկ հրապարակումից հետո աղմուկ բարձրացրեցին, սկսեցին մեղադրել երրորդ նախագահին՝  իբր նրա հրապարակածում սկանդալային ոչինչ չկար։  Իհարկե,  հասկանալի է,  որ ցածրորակ խավի համար սկանդալայինը միայն սեռական բնույթի տեսանյութը կարող է լինել, բայց  ոչ երբեք միջպետական մակարդակի սկանդալը, կամ էլ փաստը, թե ինչպես է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իրեն գժի տեղ դնում և թռչում պատասխանատվությունից։  Ոչ առաջին անգամն է Փաշինյանի դեպքում,  ոչ՝ վերջին։   

Իսկ իրականում այս ձայնագրությունը նշանակում է,  որ  2018թ իշխանության է  եկել անպատասխանատու և վտանգավոր մի մարդ, ով արհավիրք է բերել սեփական ժողովրդի գլխին,  ով ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է, ումից ազատվելը  պատվի հարց  է  ՀՀ  յուրաքանչյուր  քաղաքացու  համար։

Արտակ Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular