ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի հանդիպումներին մասնակցածների մեծ մասը որևէ դեպում ձայն չի տա ՔՊԿ-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի նախընտրական այցերի ժամանակ մարդաքանակ ապահովելու համար մարզպետարանները ջանք ու եռանդ չեն խնայում պետական կառույցների միջոցով որոշակի քանակի մարդ ապահովելու համար, որպեսզի «շեֆի» մոտ խայտառակ չլինեն, ինչպես նաև Ֆեյսբուքում դնելու կադրեր ունենան:

Սակայն «Փաստ» թերթի ստացած տեղեկություններով, Փաշինյանի հանդիպումներին մասնակցածների մեծ մասը ոչ մի դեպքում չի պատրաստվում ձայն տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Մենք արդեն մի քանի մարզից տեղեկություններ ենք ստացել, որ հանդիպման գնացածներից շատերը հանդիպել են ընդդիմության ներկայացուցիչներին և հավաստիացրել, որ «ձեռքներս կկտրենք, էդ Նիկոլին կյանքում ձայն չենք տա»: Նրանք նաև ասել են, որ իրենք մինչև ընտրությունները ցանկություն չունեն ո՛չ անիմաստ պատմությունների մեջ ընկնել, ո՛չ էլ, առավել ևս, աշխատանքը կորցնել:

Սակայն քվեարկության ժամանակ իրենք միանշանակ մերժելու են այս իշխանություններին: Ի դեպ, եղել են այնպիսիք, որոնք պատմել են, որ առանձին պաշտոնյաներ իրենց խնդրել են միայն մասնակցել, ասել են՝ «կարևորը հիմա պադդերժկա արեք, ամոթով չմնամ, ընտրությանն ինչ ուզում եք, արեք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular