ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Դավթյանը հերթական անգամ ապացուցեց իր անդամակցությունը «ՔՊ»-ին․ Ռուբեն Մելիքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հ1-ի տաղավարում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հերթական անգամ ապացուցեց իր de facto անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Խոսել «ատելության խոսքից» ու չանդրադառնալ երեկ Ն.Փաշինյանի բացահայտ հանցավոր բառամթերքին՝ ուղղակի նույն բանն է, ինչ 2001 թվականի սեպտեմբերի 12-ին խոսել ահաբեկչությունից, ճոռոմ-ճոռոմ լեկցիաներ կարդալ, բայց չանդրադառնալ 9/11-ին։

Էլ չեմ խոսում մեր մի շարք ուղիղ բացահայտումների մասին «Քավոր Պետրոսի» ու դատախազ Դավթյանի քար լռությանը։ Օրինակ՝ ՔՊ-ի ցուցակում գտնվող տնօրենի կողմից «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատավարձների «հանկարծակի» բարձրացումը, և այլն, և այլն, և այլն։

Կարճ ասած՝ անգամ ամոթանք տալն է անիմաստ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular