Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է բալետմայստեր Վիլեն Գալստյանը

ՄՇԱԿՈՒՅԹ

80 տարեկան հասակում կյանքից հեռացել է բալետի հայ արտիստ, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գալստյանի որդին՝ Դավիթ Գալստյանը:

Վիլեն Գալստյանը ծնվել է Երևանում: 1959թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: 1959-61թթ եղել է Թբիլիսիի Փալիաշվիլու, 1961-72թթ` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, ապա՝ առաջատար մենապարող: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (Սպարտակ, 1961թ.), «Գայանե» (Արմեն, 1974թ.), Ա.Ադանի «Ժիզել» (Ալբերտ, 1961թ.), Է.Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (Բյուրատ, 1966թ.), «Անտունի» (Անտունի, 1969թ.), «Սասունցի Դավիթ» (Դավիթ, 1976թ.), Է.Արիստակեսյանի «Պրոմեթևս» (Պրոմեթևս, 1967թ.), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո, 1970թ.), «Մոխրոտը» (Արքայազն), Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ, 1972թ.) և այլն: 1972-75թթ և 1977-79թթ ղեկավարել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, 1979-83թթ եղել է թատրոնի գլխավոր բալետմայստերը: Բեմադրել է Ա.Խաչատրյանի «Գայանե» (1974թ., 2004թ., նաև լիբրետոյի հեղինակ), «Սպարտակ» (1978թ., 1982թ., 1987թ.), Է.Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (1976թ.), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (2002թ.) և այլ բալետներ:

Ներկայացումներով հանդեսել է եկել աշխարհի և Խորհրդային Միության բազմաթիվ երկրներում և արժանացել բազմաթիվ մրցանակների: Եղել է Կրասնոդարի ֆիլհարմոնիայի պարի խմբի ղեկավարը: Պարել է Մոսկվայի Մեծ թատրոնի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի մեծ բեմերում: Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969թ.), «Հայկական որմնանկարներ» (1972թ.) և այլն: 1987-88թթ եղել է Մոնտեվիդեոյի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստերը: 1999-2000թթ դասավանդել է Սեուլի բալետի համալսարանում: 1999թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2000թ-ից՝ պրոֆեսոր): 2004թ-ից եղել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի տնօրենը, 2014թ-ից՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերը: Արժանացել է մի շարք պետական պարգևների, պատվոգրերի ու մրցանակների Հայաստանում և արտերկրում: 1968թ. արժանացել է դասական պարարվեստի Վառնայի միջազգային մրցույթի ոսկե մեդալին, 1967թ.՝ ՀՀ Պետական մրցանակի և Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի», 2011թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալների, 2013թ.՝ ՀԹԳՄ Հատուկ մրցանակի` թատերարվեստում ունեցած ավանդի համար:

Թռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք ԵրևանումՏավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ի՞նչ է սպասվումՊատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» ՔԿ-ն դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․ «Հրապարակ» Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ»
Ամենադիտված