ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապիկարները նույնիսկ քարոզարշավ չեն կարողանում անել․ Փաշինյանի և ընդդիմության համեմատությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն արդեն սկսել են իրենց քարոզարշավը և կարելի է մի քանի արձանագրումներ անել այդ քարոզարշավի որակի, իշխանության և ընդդիմադիր հիմնական ուժի ազդեցության վերաբերյալ։
 
Տակավին երեք տարի առաջ տասնյակ հազարավոր մարդկանց հրապարակներ բերող «Քաղաքացիական պայմանագիրը» այսօր խայտառակ ընտրարշավ է անում։
 
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի քանի հարյուր ոստիկանների և թիկնապահների հետ ծածուկ ընտրական շտաբեր է գնում, կուսակիցները փոքրաթիվ մարդկանց են «բերման» ենթարկում, որ վարչապետի անձնական օպերատորը գոնե մի կադր կարողանա արձանագրել։
 
Այդ հանդիպումներն անցնում են լարված, Փաշինյանն էլ բացառապես նախկինների մասին է խոսում։ Ու ոչ մի բառ պատերազմում իր մեղքով կրած պարտության, պետական կառավարման համակարգի ձախողումների մասին։ Ու թեև իշխանությունն ամեն ջանք գործադրում է, որ այդ հավաքներում Փաշինյանին անցանկալի հարցեր տվողներ չհայտնվեն, միևնույն է՝ օրը մի քանի անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտնվումէ անհեթեթ դրության մեջ։
 
Բովանդակային ոչ մի խոսք, Նիկոլ Փաշինյանը մնացել է մի քանի «ադնակլասնիկի դրուզյաների» հույսին, իսկ նրա կողմնակիցներն էլ խղճուկ բառապաշարով և տեքսով են աչքի ընկնում։
 
Իշխանության գլխավոր մրցակցի քարոզարշավը` փոխարենը լուրջ է, սոլիդ, բովանդակային։
 
«Հայաստան» դաշինքը երեկ ներկայացնում էր իր նախընտրական ծրագիրն ու ցուցակը։
 
«365 օր․ ապագան սկսվում է այսօր» անունը կրող ծրագրի ներկայացումն աչք էր շոյում: Կիրթ, իրենց ոլորտներում կայացած, Հայաստանի համար արժեք ստեղծած մարդիկ կարիք չունեին հայհոյելու ընդդիմախոսին, այլ հստակ և կետերով ներկայացնում էին իրենց ծրագիրը, թիմակիցներին։
 
Հայաստանի երկրորդ նախագահի գլխավորած ուժի քարոզարշավն իր ազդեցությամբ, կազմակերպվածությամբ ավելի շատ է հիշեցնում իշխանական ուժի քարոզարշավ, քան վերջին երեք տարում Հայաստանի Հանրապետությունում իշխանության ղեկին գտնվող կուսակցությանը:
 
Թերևս, այդպես էլ պետք է լիներ։ Ապիկարների իշխանությունը նույնիսկ նորմալ քարոզարշավ չի կարողանում իրականացնել, ուր մնաց, որ հաղթի։
 
Ռոբերտ Մկրտչյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular