ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ոչ աշխատանքային օրերին բաց կլինի

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«2021 թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու՝ հավանական ուշացումներով և թերություններով պայմանավորված փաստաթղթային սխալների հետ կապված հարցերը ժամանակին քննարկելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 2021 թվականի մայիսի 28-ին, 29-ին և 30-ին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10.00-ից մինչև 17.00-ն սահմանել է հերթապահություն:

Ուշադրություն՝ հերթապահությունը սահմանվել է միայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում՝ Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, շենք 17/10»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular