ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքն արյան համ առած գազանի պես շարունակելու է բոլոր տեղերում պրովոկացիա անել ու փորձել խլել մեր երկրի տարբեր հատվածներ. Նարեկ Գալստյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Երբ կոլաբորացիոնիստ իշխանությունները թուրքին հանձնեցին Հայրենիքի մի հատվածը, շատերը բարձրաձայն, իսկ էլ առավել շատերն էլ ցածրաձայն ուրախացան՝ մտածելով, որ քսանհինգ տարվա «ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» իրավիճակն ավարտվեց՝ պրծան Արցախից, բանակ պահելու դարդից, սահմանները կբացվեն, խիար-պոմիդոր կծախենք ու կապրենք։
 
Իրենք այդպես էլ չհասկացան, որ ջախջախված, ստորացված պետությանը շարունակելու են ստորացնել, գիշատիչի պես գողանալ կիսամեռ մարմնի տարբեր հատվածները։
Թուրքն արյան համ առած գազանի պես շարունակելու է բոլոր տեղերում պրովոկացիա անել ու փորձել խլել մեր երկրի տարբեր հատվածներ։ Այսօր Սև լիճում է, վաղը կլինի Ջերմուկում, Քյարքիում, Տավուշում, Սիսիանում, Նախիջևանի հատվածում և այլն։ Հանգիստ չի լինելու։ Ու իրենք գալու են կամաց-կամաց դեպի մեր տներ, չմտածեք, թե հանգիստ եք ապրելու, հույս չունենաք, թե վտանգը հենց ձեր տան մոտով չի անցնելու։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular