ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիսի 20-ին Եվրախորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը. նախատեսված է հրատապ բանաձևի ընդունում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ ռազմագերիների հարցը քննարկվելու է Եվրոպական խորհրդարանում՝ վերջինիս մայիսի 20-ի լիագումար նիստի ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական խորհրդարանի կայքից:

Նախատեսված է հրատապ բանաձևի (urgent resolution) ընդունում։

Բանաձևի նախագիծը մշակման փուլում է և դեռևս հասանելի չէ։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի: Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք էր կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- «Արմենպրես»-ին ասել են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular