ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ չեք ուղարկում ձեր ֆեյքերին ու չկայացած դերասաններին՝ վայրահաչելու.Նաիրի Հոխիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
Նիկոլ Փաշինյանը ուշ երեկոյան հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և խոստովանել, որ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ տարածքում խորացել են 3,5կմ։
Սա ավելի մեծ տարածություն է, քան փորձագիտական դաշտի նշած 2-3կմ-ը։
Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ փոխհրաձգություն առայժմ չկա, բայց իրավիճակը ճգնաժամային է։
Սա էլ է՞ խուճապի տարածում։ Ինչո՞ւ չեք ուղարկում ձեր ֆեյքերին ու չկայացած դերասաններին՝ վայրահաչելու ու հայհոյելու․ չէ՞ որ հենց Նիկոլ Փաշինյանն է խոստովանում 3,5կմ-ի մասին։
Սիրելի հայրենակիցներ ու հատկապես նրանք, ովքեր օրվա ընթացքում գրում էին, թե ես ու իմ մյուս գործընկերները սուտ տեղեկություններ ենք տարածում, հիմա գոնե համոզվեցի՞ք, թե ով էր ստում։ Համոզվեցի՞ք, որ իշխանության սպասարկու ամբողջ լրատվական դաշտը չունի տարրական հարգանք ձեր նկատմամբ և շարունակում է ստել։ Ներողամտության խոսքի չեմ սպասում, բայց բարոյականությունը լավ բան է։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular